Որոշումս միանձնյա է. Ֆրեդ Դավթյանը Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Կարեն Ներսիսյանին

16/10/2018 18:12

Որոշումս միանձնյա է. Ֆրեդ Դավթյանը Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Կարեն Ներսիսյանին


Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի մոսկվայաբնակ ռեժիսոր Կարեն Ներսիսյանն, ով իր առաջին քայլերը սկսել է հենց այս թատրոնից՝ նաև շուրջ մեկ տարի աշխատելով որպես բեմի բանվոր, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրեդ Դավթյանը:

«Քանի որ մենք կորցրել ենք հրաշալի ու աննախադեպ գեղարվեստական ղեկավարի (Ալեքսանդր Գրիգորյան, հեղ.), ընտրության հարցը շատ ավելի դժվարացավ ու երկար ժամանակ պահանջեց: Հինգ թեկնածուից մնացել էր երկուսը՝ Սուրեն Շահվերդյանն ու Կարեն Ներսիսյանը: Ինձ համար կարևոր է այն հանգամանքը, որ Կարեն Ներսիսյանը գեղարվեստական ղեկավարի փորձ ունի: Իմ համոզմամբ՝ նա տիրապետում է հոգեբանական թատրոնին, այն ոճին, որին թատրոնը մնում է և մնալու է հավատարիմ: Սուրեն Շահվերդյանի թատրոնը հիմնականում պլաստիկ թատրոնն է: Իհարկե, կարելի է այդպիսի 1-2 ներկայացում ունենալ խաղացանկում, բայց, այնուամենայնիվ, ինձ ավելի հոգեհարազատ էր Կարենի ծրագիրն ու ձեռագիրը, գեղղեկավարի փորձը: Հրամանը ստորագրել եմ այսօր՝ մեկ տարի ժամկետով», - մանրամասնեց տնօրենը:

Դիտարկմանը, որ նախարարությունը որոշել էր մեկական բեմադրության հնարավորություն տալ թեկնածու ռեժիսորներին՝ Սուրեն Շահվերդյանին և Կարեն Ներսիսյանին, ապա նոր ընտրություն կատարեր, այնինչ տնօրենն այս պահին անտեսել է այդ պայմանավորվածությունն ու անձամբ է որոշել՝ ո՞ւմ նշանակել, պատասխանեց.

«Այո, ես որոշեցի միանձնյա որոշում կայացնել, և այդ մասին նախարարությունը կիմանա այս ասուլիսից հետո: Դա թատրոնի տնօրենի իրավասությունն է, օրենքն  է այդպես պահանջում: Վստահ եմ, որ տվյալ պարագայում կատարում եմ ճիշտ ընտրություն: Նախարարությունից ամիսներ առաջ եկել ծրագրեր են հավաքել, ներկայացումներից հատվածներ և այլն: Ես գտնում եմ՝ յուրաքանչյուրը կարող է գեղեցիկ ծրագիր կազմել, բայց այն իրականացնելն այլ խնդիր է: Եվ հետո, այս ամենը երկար չէր կարող շարունակվել, կոլեկտիվի համբերությունն էլ սահման ունի, մարդիկ ուզում են նորմալ հունի մեջ ընկնել ու աշխատել: Ինչ վերաբերում է 1-ական ներկայացում բեմադրելուն, 1 ամիսը բավարար չէ նորմալ ներկայացում պատրաստելու համար, էլ չասեմ այն գումարների մասին, որոնք պետք է ծախսվեին այդ ներկայացումների վրա»:

Իսկ թե այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված, որ ի սկզբանե չնշանակեց գեղարվեստական ղեկավարին, խոստովանեց.

«Տեղի ունեցավ սխալ. նախարարության նոր ղեկավարները հայտարարեցին, թե գեղարվեստական ղեկավարին պետք է ընտրի թատրոնի կոլեկտիվը: Մեր տարաձայնությունները հենց այդտեղից սկսվեցին, թատերական ոլորտում նման բան հնարավոր չէ: Կոլեկտիվը մասնատվում է»:

Ի պատասխան նկատառմանը, թե հնարավո՞ր է տնօրենի՝ ոչ ի նպաստ Սուրն Շահվերդյանի որոշումը պայմանավորված է վերջինիս այն հայտարարությամբ, որ մեր ժամանակներում այդպիսի թատրոն չի կարող լինել ու ինքը արմատական փոփոխություններ է անելու, Ֆ. Դավթյանը մեջբերեց.

«Սուրեն Շահվերդյանն իմ կոլեգան է, արվեստագետ է, ու բոլորը շատ լավ գիտեն, որ ես ոչ մի կոլեգայի չեմ վիրավորել ու չեմ վիրավորի: Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» պիեսում կա փոքրիկ ակնարկ՝ «он просто неудачно пошутил»: Նույնն էլ ես կասեմ իմ կոլեգայի առումով: Նաև կասեմ, որ այս որոշումն ընդունելիս իր արտահայտությունները հաշվի չեմ առել»:

Ինչ վերաբերում է թատրոնի անձնակազմին, այն հիմնականում երկու մասի է բաժանված. մի մասը Կարեն Ներսիսյանի, մյուսը՝ Սուրեն Շահվերդյանի կողմնակիցներն են: Ֆրեդ Դավթյանը կոչ արեց թատրոնի ամբողջ անձնակազմին՝ հարգել իր որոշումը, անտեսել տարաձայնություններն ու միախմբվել թատրոնի շուրջ:

Թատրոնի տնօրենն իր խոսքում ևս մեկ անգամ ցավով ու հարգանքով հիշեց շուրջ մեկ տարի առաջ կյանքից հեռացած Ալեքսանդր Գրիգորյանին՝ ընդգծելով, որ նա անփոխարինելի գործիչ էր ոչ միայն թատրոնում, այլև՝ Հայաստանում ու աշխարհում ընդհանրապես:

«Նրա հետ մեր թատրոնը կորցրեց իր դրոշը, հիմնը: Ոչ մի թատրոն չի կարող գոյություն ունենալ՝ առանց իր գեղարվեստական ուղղվածությամբ ղեկավարի: Թատրոնի ոճը, ուղղվածությունը, խաղացանկը կառուցելը հենց գեղարվեստական ղեկավարի պարտականությունն է, ու առանց նրա շատ դժվար է: Այս ընթացքում ոչ մի վայրկյան թատրոնը կանգ չի առել, շարունակվում էին բեմադրությունները», - նշեց նա:

Անդրադառնալով Ալեքսանդր Գրիգորյանի դստերը՝ ռեժիսոր Նորա Գրիգորյանին, տնօրենը նկատեց, որ նա հաստիքով միակ ռեժիսորն է թատրոնում: Շատ լավ է տիրապետում Ալեքսանդր Սամսոնիչի ոճին, թատրոնի հոգեբանական առանձնահատուկությանը:

«Իմ խորին համոզմամբ՝ նա այս թատրոնի ապագան է: Բայց նա դեռ երիտասարդ է: Միշտ ասել եմ՝ նա շատ հարմար թեկնածու կլիներ, եթե ունենար ավելի շատ փորձ: Նա այդ փորձը ձեռք կբերի՝ շարունակելով աշխատել իր հարազատ թատրոնում», -հավատացրեց Ֆ. Դավթյանը:

Ժամանակ առ ժամանակ որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ Մշակույթի նախարարությունը պատրաստվում է փակել ռուսական թատրոնը: Տնօրենը հերքեց խոսակցությունները՝ մեկտեղ նշելով, որ նախարարության կողմից առանձնահատուկ ուշադրություն է դարձվել թատրոնում ստեղծված խնդրին:

«Մեր հարևան երկրի թղթակիցներն էլ դա տարածել ու ուրախացել են: Բայց սա բացարձակ չի կարող մոտ լինել իրականությանը: Ուզում եմ հատուկ նշել՝ թե՛ նախարարը, թե՛ փոխնախարարը մեծ ուշադրություն են ցուցաբերել թատրոնին», - ընդգծեց բանախոսը:

Նորանշանակ գեղարվեստական ղեկավարը ներկա պահին գտնվում է Վոլգոգրադում՝ ներկայացում է հանձնում: Երևանում կլինի նոյեմբերի 10-ին: Տնօրենի խոսքով՝ մեկ տարվա ընթացքում նա կբնակվի Հայաստանում՝ իր հայրական տանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու Այսօր, 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ)