16/10/2018 18:59
Էկվադորի դեսպանատունը կազմել է Ասանժի վարքագծային կանոնների ցուցակ
Էկվադորի դեսպանատունը, որտեղ թաքնվում է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, նրա համար վարքագծի կանոնակարգ է թողարկել: Կանոնների տեքստը հրապարակել է Codigo Vidrio պորտալը:
Ասանժին այցելությունները, արտաքին աշխարհի հետ նրա շփումները, նրան բժշկական ծառայությունների ցուցաբերումը կարգավորող նոր կարգը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 13-ին:
Հիմա WikiLeaks-ի հիմնադրին այցելելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային փոստով դեսպանատուն հատուկ հարցում ուղարկել: Ասանժի մոտ միանգամից կարող է գալ 3 այցելուից ոչ ավելի, ըստ որում՝ դիվանագետներն իրենց իրավունք են վերապահել մերժել այցելուներին ընդունելու իրավունքը:
Ասանժը կարող է համացանց մտնել միայն դիվանագիտական գերատեսչության Wi-Fi ցանցով, նույն կերպ է նրան թույլատրված նաև զանգեր կատարել: Այլ դեպքերում նա է վճարելու ծախսերի համար:
Նրան նաև հիշեցրել են, որ չի կարող միջամտել ուրիշ պետությունների գորևծերին, այլապես նրան ապաստան տրամադրելու որոշումը հետ կկանչվի: