Որոշումս միանձնյա է. Ֆրեդ Դավթյանը Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Կարեն Ներսիսյանին

16/10/2018 18:12

Որոշումս միանձնյա է. Ֆրեդ Դավթյանը Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Կարեն Ներսիսյանին


Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի մոսկվայաբնակ ռեժիսոր Կարեն Ներսիսյանն, ով իր առաջին քայլերը սկսել է հենց այս թատրոնից՝ նաև շուրջ մեկ տարի աշխատելով որպես բեմի բանվոր, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրեդ Դավթյանը:

«Քանի որ մենք կորցրել ենք հրաշալի ու աննախադեպ գեղարվեստական ղեկավարի (Ալեքսանդր Գրիգորյան, հեղ.), ընտրության հարցը շատ ավելի դժվարացավ ու երկար ժամանակ պահանջեց: Հինգ թեկնածուից մնացել էր երկուսը՝ Սուրեն Շահվերդյանն ու Կարեն Ներսիսյանը: Ինձ համար կարևոր է այն հանգամանքը, որ Կարեն Ներսիսյանը գեղարվեստական ղեկավարի փորձ ունի: Իմ համոզմամբ՝ նա տիրապետում է հոգեբանական թատրոնին, այն ոճին, որին թատրոնը մնում է և մնալու է հավատարիմ: Սուրեն Շահվերդյանի թատրոնը հիմնականում պլաստիկ թատրոնն է: Իհարկե, կարելի է այդպիսի 1-2 ներկայացում ունենալ խաղացանկում, բայց, այնուամենայնիվ, ինձ ավելի հոգեհարազատ էր Կարենի ծրագիրն ու ձեռագիրը, գեղղեկավարի փորձը: Հրամանը ստորագրել եմ այսօր՝ մեկ տարի ժամկետով», - մանրամասնեց տնօրենը:

Դիտարկմանը, որ նախարարությունը որոշել էր մեկական բեմադրության հնարավորություն տալ թեկնածու ռեժիսորներին՝ Սուրեն Շահվերդյանին և Կարեն Ներսիսյանին, ապա նոր ընտրություն կատարեր, այնինչ տնօրենն այս պահին անտեսել է այդ պայմանավորվածությունն ու անձամբ է որոշել՝ ո՞ւմ նշանակել, պատասխանեց.

«Այո, ես որոշեցի միանձնյա որոշում կայացնել, և այդ մասին նախարարությունը կիմանա այս ասուլիսից հետո: Դա թատրոնի տնօրենի իրավասությունն է, օրենքն  է այդպես պահանջում: Վստահ եմ, որ տվյալ պարագայում կատարում եմ ճիշտ ընտրություն: Նախարարությունից ամիսներ առաջ եկել ծրագրեր են հավաքել, ներկայացումներից հատվածներ և այլն: Ես գտնում եմ՝ յուրաքանչյուրը կարող է գեղեցիկ ծրագիր կազմել, բայց այն իրականացնելն այլ խնդիր է: Եվ հետո, այս ամենը երկար չէր կարող շարունակվել, կոլեկտիվի համբերությունն էլ սահման ունի, մարդիկ ուզում են նորմալ հունի մեջ ընկնել ու աշխատել: Ինչ վերաբերում է 1-ական ներկայացում բեմադրելուն, 1 ամիսը բավարար չէ նորմալ ներկայացում պատրաստելու համար, էլ չասեմ այն գումարների մասին, որոնք պետք է ծախսվեին այդ ներկայացումների վրա»:

Իսկ թե այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված, որ ի սկզբանե չնշանակեց գեղարվեստական ղեկավարին, խոստովանեց.

«Տեղի ունեցավ սխալ. նախարարության նոր ղեկավարները հայտարարեցին, թե գեղարվեստական ղեկավարին պետք է ընտրի թատրոնի կոլեկտիվը: Մեր տարաձայնությունները հենց այդտեղից սկսվեցին, թատերական ոլորտում նման բան հնարավոր չէ: Կոլեկտիվը մասնատվում է»:

Ի պատասխան նկատառմանը, թե հնարավո՞ր է տնօրենի՝ ոչ ի նպաստ Սուրն Շահվերդյանի որոշումը պայմանավորված է վերջինիս այն հայտարարությամբ, որ մեր ժամանակներում այդպիսի թատրոն չի կարող լինել ու ինքը արմատական փոփոխություններ է անելու, Ֆ. Դավթյանը մեջբերեց.

«Սուրեն Շահվերդյանն իմ կոլեգան է, արվեստագետ է, ու բոլորը շատ լավ գիտեն, որ ես ոչ մի կոլեգայի չեմ վիրավորել ու չեմ վիրավորի: Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» պիեսում կա փոքրիկ ակնարկ՝ «он просто неудачно пошутил»: Նույնն էլ ես կասեմ իմ կոլեգայի առումով: Նաև կասեմ, որ այս որոշումն ընդունելիս իր արտահայտությունները հաշվի չեմ առել»:

Ինչ վերաբերում է թատրոնի անձնակազմին, այն հիմնականում երկու մասի է բաժանված. մի մասը Կարեն Ներսիսյանի, մյուսը՝ Սուրեն Շահվերդյանի կողմնակիցներն են: Ֆրեդ Դավթյանը կոչ արեց թատրոնի ամբողջ անձնակազմին՝ հարգել իր որոշումը, անտեսել տարաձայնություններն ու միախմբվել թատրոնի շուրջ:

Թատրոնի տնօրենն իր խոսքում ևս մեկ անգամ ցավով ու հարգանքով հիշեց շուրջ մեկ տարի առաջ կյանքից հեռացած Ալեքսանդր Գրիգորյանին՝ ընդգծելով, որ նա անփոխարինելի գործիչ էր ոչ միայն թատրոնում, այլև՝ Հայաստանում ու աշխարհում ընդհանրապես:

«Նրա հետ մեր թատրոնը կորցրեց իր դրոշը, հիմնը: Ոչ մի թատրոն չի կարող գոյություն ունենալ՝ առանց իր գեղարվեստական ուղղվածությամբ ղեկավարի: Թատրոնի ոճը, ուղղվածությունը, խաղացանկը կառուցելը հենց գեղարվեստական ղեկավարի պարտականությունն է, ու առանց նրա շատ դժվար է: Այս ընթացքում ոչ մի վայրկյան թատրոնը կանգ չի առել, շարունակվում էին բեմադրությունները», - նշեց նա:

Անդրադառնալով Ալեքսանդր Գրիգորյանի դստերը՝ ռեժիսոր Նորա Գրիգորյանին, տնօրենը նկատեց, որ նա հաստիքով միակ ռեժիսորն է թատրոնում: Շատ լավ է տիրապետում Ալեքսանդր Սամսոնիչի ոճին, թատրոնի հոգեբանական առանձնահատուկությանը:

«Իմ խորին համոզմամբ՝ նա այս թատրոնի ապագան է: Բայց նա դեռ երիտասարդ է: Միշտ ասել եմ՝ նա շատ հարմար թեկնածու կլիներ, եթե ունենար ավելի շատ փորձ: Նա այդ փորձը ձեռք կբերի՝ շարունակելով աշխատել իր հարազատ թատրոնում», -հավատացրեց Ֆ. Դավթյանը:

Ժամանակ առ ժամանակ որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ Մշակույթի նախարարությունը պատրաստվում է փակել ռուսական թատրոնը: Տնօրենը հերքեց խոսակցությունները՝ մեկտեղ նշելով, որ նախարարության կողմից առանձնահատուկ ուշադրություն է դարձվել թատրոնում ստեղծված խնդրին:

«Մեր հարևան երկրի թղթակիցներն էլ դա տարածել ու ուրախացել են: Բայց սա բացարձակ չի կարող մոտ լինել իրականությանը: Ուզում եմ հատուկ նշել՝ թե՛ նախարարը, թե՛ փոխնախարարը մեծ ուշադրություն են ցուցաբերել թատրոնին», - ընդգծեց բանախոսը:

Նորանշանակ գեղարվեստական ղեկավարը ներկա պահին գտնվում է Վոլգոգրադում՝ ներկայացում է հանձնում: Երևանում կլինի նոյեմբերի 10-ին: Տնօրենի խոսքով՝ մեկ տարվա ընթացքում նա կբնակվի Հայաստանում՝ իր հայրական տանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը 24/04/2024 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)