Ընտրական օրենսդրության բարեփոխումները կնպաստեն Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացմանը

16/10/2018 14:31

Ընտրական օրենսդրության բարեփոխումները կնպաստեն Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացմանը


Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը՝ ընտրողների համար հասկանալի և կանխատեսելի ընտրակարգի, բոլոր օղակներում ընտրական վարչարարության բարելավման, քարոզարշավի ֆինանսավորման վերահսկողության արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու, ընտրակաշառքի և ընտրողների նկատմամբ ճնշումների բացառման գործուն մեխանիզմների ներդրման, բազմակի քվեարկության դեմ երաշխիքների ավելացման և քվեարկության գործընթացների մատչելիության ապահովման, ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դերակատարների պատշաճ գործունեության երաշխավորման, ընտրական վեճերի գործընթացների հստակեցման և արդյունավետության երաշխավորման միջոցով:

Ընտրական օրենսգրքի փոփոխություններն անդրադառնում են մի շարք հիմնարար խնդիրների՝ թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում, կոալիցիաների ձևավորման սահմանափակումների վերացում ու ժամկետների ընդլայնում, կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով՝ ընտրվելու նվազագույն շեմի իջեցում, ընտրագրավի գումարի իջեցում ու նվազագույնը 4 կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրության երաշխիքների ապահովում, կանանց ներկայացվածության քվոտայի բարելավում, «Բոնուսային համակարգի» վերացում: Լրացուցիչ մեխանիզմներ են նախատեսված, մասնավորապես, ընտրողների ցուցակների կազմման և վարման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով, որը ենթադրում է սահմանափակել վավերականության ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթով քվեարկելու իրավունքը՝ ապահովելով վավեր անձնագրերով Հայաստանում գտնվող բոլոր ընտրողների համար և ցուցակներում թողնելով առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ ունեցող ընտրողներին: Նախատեսվել է մեխանիզմ դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց ընտրողների ցուցակից հանելու համար, հետագայում այս հարցին անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների համատեքստում:

Ընտրողների իրազեկվածության բարձրացման նպատակով նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ հեռուստաբանավեճերի կազմակերպումը՝ դրանցից առնվազն մեկը նախատեսելով կուսակցությունների համամասնական ցուցակի առաջին համարների մակարդակով, ինչպես նաև անվճար հնարավորություն տալով այլ լրատվամիջոցներին վերահեռարձակելու այդ հեռուստաբանավեճերը: Ապահովվել է նաև ԶԼՄ-ներով ոչ միայն քարոզարշավի, այլև ընտրություններին մասնակցող թեկնածուների, կուսակցությունների ու դրանց ծրագրերի առավել հավասար լուսաբանման կարգավորումը՝ հարգելով խոսքի ազատությունն ու բազմակարծության իրավունքը, ինչպես նաև զորամասերում քարոզչության հավասար պայմաններ՝ ՀՀ պաշտպանության նախարարության միջոցով՝ առանց անցագրային ու գաղտնիության ռեժիմի փոփոխման: Մասնավորապես՝ նախատեսվում է սահմանել մեխանիզմներ զինծառայողներին նախընտրական քարոզչությանը հեռուստատեսությամբ հետևելու համար:

Ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունների բարձրացման համար նախատեսվում է, մասնավորապես, կրճատել ՀԿ-ների հավատարմագրելու վերջնաժամկետը՝ սահմանելով հավատարմագրման իրականացման համար ողջամիտ ժամկետ և նորարարական տեխնոլոգիական լուծումներով պարզեցնել ԿԸՀ-ի կողմից իրականացվող գործընթացները, վերացնել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների գումարային թիվը տեղամասում սահմանափակելու հանձնաժողովի իրավունքը, սահմանել միջազգային և օտարերկրյա դիտորդական կազմակերպություններին հրավեր ուղարկելու ընթացակարգը և այլն:

Անդրադառնալով օրինագծերի փաթեթին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ընտրական օրենսգրքի բոլոր փոփոխություններն ուղղված են գործընթացի պարզեցմանը:

«Շատ կարևոր է, որ մենք այսօրվանից բարձրաձայնենք, թե ինչ քվեարկություն ենք նախատեսում: Ըստ էության, տեղի է ունենալու քվեարկություն առանց գրիչի: Այսինքն՝ դարձյալ նախկինի նման յուրաքանչյուր քաղաքական ուժ ունենալու է իր քվեաթերթիկը, ընդ որում այդ քվեաթերթիկները հատուկ հաշվառման առարկա չեն լինելու, որովհետև այդ քվեաթերթիկները ծրարից դուրս և առանց համապատասխան դրոշմանիշի զրո արժեք ունեն: Այսինքն՝ քաղաքացիների համար քվեարկությունը նման է լինելու 2017 թվականի ընտրությանը, բայց ավելի պարզեցված կարգով: Եթե նախկինում քաղաքացին պետք է քվեաթերթիկներից մեկն ընտրեր, շրջեր և նշան կատարեր, ապա հիմա գրիչ ընդհանրապես հարկավոր չէ, և այստեղից վերանում է կարմիր, կապույտ, կանաչ, սև գրիչների պատմությունը: Այսինքն՝ քաղաքացին ուղղակի քվեաթերթիկը դնում է ծրարի մեջ՝ առանց որևէ նշում կատարելու: Մնացած բոլոր փոփոխությունները՝ ընտրական գրավի, տոկոսների մասով, պարզեցման ուղղությամբ են, և չկա որևէ բան, որ հատուկ դասընթաց պետք է կազմակերպվի, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչի մասին է խոսքը: Սա շատ կարևոր արձանագրում է», - նշել է վարչապետը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ մարդու իրավունքների տեսանկյունից արված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացվել է ավելի քան 30 առաջարկություն՝ դիտորդների աշխատանքների, հաշմանդամություն ունեցող անձած ընտրական գործընթացի մատչելիության և այլնի վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հատուկ հանդիպում կազմակերպել Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ ներկայացված առաջարկությունները քննարկելու համար: «Ճիշտ է, ժամանակը սուղ է, բայց նաև բավարար ժամանակ ունենք հանգիստ պայմաններում աշխատելու և քննարկելու բոլոր առաջարկները, որոնք ուղղված են երաշխիքներն ուժեղացնելուն, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտմանը որևէ բան չսպառնա»,-ասել է կառավարության ղեկավարը: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:08 Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն, կարծես, միջազգային դատախազի տեղ է դրել․ Բելառուսի ԱԳՆ Այսօր, 16:00 Ճապոնական ընկերությունը ստեղծում է գերիրական դիմակներ (Տեսանյութ) Այսօր, 15:45 Նոր Զելանդիայի օվկիանոսում սուզորդները հայտնաբերել են առեղծվածային հսկա որդ (Տեսանյութ) Այսօր, 15:29 Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են թակարդը դրած անձին, որի մեջ արջ էր ընկել Այսօր, 15:15 Թուրքիայի դեսպանը տուժել է Կոսովոյում ՃՏՊ-ի հետևանքով Այսօր, 15:05 Հայտնաբերվել է մեկ տարի առաջ անհետացած «Սան Խուան» սուզանավը Այսօր, 14:53 Թրամփն արձագանքել է CNN-ի հայցի վերաբերյալ դատարանի որոշմանը Այսօր, 14:45 Հնդկաստանում «Գաջայի» զոհերի թիվը հասել է 35-ի Այսօր, 14:36 Երևանում դեղատան վրա ավազակային հարձակում գործած անձը կալանավորվել է Այսօր, 14:27 Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 42 միլիոն դրամը (տեսանյութ) Այսօր, 14:14 Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է Այսօր, 14:03 Խնդրում եմ որևէ պարագայում մերժված չզգալ. Նիկոլ Փաշինյանը՝ CV ուղարկողներին Այսօր, 13:51 ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը. Գարեգին Բ կաթողիկոսը մեկնաբանել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ իրավիճակը Այսօր, 13:40 Բացահայտվել է Աստղաձոր գյուղում կատարված դանակահարությունը Այսօր, 13:28 Թրամփը կասկածի տակ է առնել Փենսի հավատարմությունը Այսօր, 13:15 Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց. ՊԲ Այսօր, 13:06 Մոսկվայից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բեռլինում Այսօր, 12:50 Ղազախստանում ավտոբուսների բախման հետևանքով զոհերի թիվն ավելացել է Այսօր, 12:37 Հայ ուսանողության յուրաքանչյուր սերունդ ժառանգել է նախորդի լուսավոր ու ազատամիտ գաղափարները. Արա Բաբլոյան Այսօր, 12:23 Պառլամենտում կա վախ և քծնանք. բոլորը քննադատում են ՀՀԿ-ին՝ իրենց ընդդիմություն հայտարարելով. Սամվել Նիկոյան Այսօր, 12:12 «ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն պետությանը պատճառել է ավելի քան 50,5 մլն դրամի վնաս. ՊԵԿ Այսօր, 12:05 Ավելի քան 160 մարդ է մասնակցում Մոսկվայում հրդեհի մարմանը Այսօր, 11:54 Brent ապրանքանիշի նավթը թանկացել է Այսօր, 11:41 Արմեն Սարգսյանը իտալական «Լեոնարդո» ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները Այսօր, 11:30 «Սասնա Ծռեր» կուսակցությունը իրականացնում է ավտոերթ դեպի Արցախ Այսօր, 11:23 Ողբերգական ավտովթարի պատճառով ՊՆ պաշտոնյաներ են ազատվել, նկատողություն՝ նախկին հրամանատարին Այսօր, 11:16 Հայաստանի հավաքականը ջախջախեց Ջիբրալթարին. Յուրա Մովսիսյանը՝ պոկերի հեղինակ Այսօր, 11:11 Էդեն Ազար. Ես արժանի չեմ «Ոսկե գնդակին» Այսօր, 11:00 Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 71-ի Այսօր, 10:51 Սպիտակի և Արթիկի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Այսօր, 10:40 «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայել Այսօր, 10:36 «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս Այսօր, 10:31 «Ժամանակ». ԲՀԿ-ի «տասովշչիկ», սթրիփ բարի մենեջերը՝ ՔՊ ցուցակում Այսօր, 10:26 «Հրապարակ». Որոշել են ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները «կոտրել» այդ ուղղությամբ աշխատող Շավարշ Քոչարյանի վրա Այսօր, 10:21 «168 Ժամ». Իրանը ձգտում է հավասարակշռություն պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Վերլուծաբան Այսօր, 10:15 «Ժամանակ». Ծառուկյանը հասկանում է, որ հրապարակներ լցնել այլևս չի հաջողվի Այսօր, 10:10 «Հրապարակ». Չգիտեմ՝ երկրորդ տեղը մենք ենք. Էդմոն Մարուքյան Այսօր, 10:05 «Ժամանակ». ԲՀԿ ցուցակում բացակայում է նաև Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան Այսօր, 10:00 Անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում երկրի արտաքին կապերի զարգացման տեսակետից. Վիգեն Սարգսյան 16/11/2018 23:14 Լուկաշենկո-Ադրբեջանի դեսպան հանդիպումը քննարկման թեմա է դարձել ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում. Փաշինյան (Տեսանյութ) 16/11/2018 21:12 Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում. Նիկոլ Փաշինյան (Լուսանկարներ, տեսանյութ) 16/11/2018 20:00 «Բարսելոնը» նոր պայմանագրի շուրջ բանակցում է Ալբայի հետ 16/11/2018 19:44 Մի ամբողջ աշխարհ՝ ստվարաթղթից (Տեսանյութ) 16/11/2018 19:30 Դեմբելեին կարող են դատի տալ 16/11/2018 19:17 ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը կես միլիարդ դոլարի 18,5 տոննա կոկաին է առգրավել 16/11/2018 19:05 Ասենսիոն ցանկանում է «Յուվենթուս» տեղափոխվել 16/11/2018 18:51 Հարյուր հազարավոր ամերիկացի ձյան պատճառով առանց լույս է մնացել 16/11/2018 18:40 Փարիզը Լոնդոնին աղետ է սպառնում Brexit-ից չհրաժարվելու դեպքում 16/11/2018 18:35 ԱՄՆ-ում առաջին ձյունն 8 մարդու կյանք է խլել 16/11/2018 18:34 Ավստրիայի կանցլերն աջակցում է Brexit-ի վերաբերյալ գործարքը 16/11/2018 18:26 Կիևում «зелёнка» են լցրել Դատավորների բարձրագույն հանձնաժողովի ղեկավարի վրա 16/11/2018 18:18 Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է 16/11/2018 18:11 Իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելում են Հայաստան 16/11/2018 18:09 Վարդենյանց և Ճամբարակի լեռնանցքները խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի են 16/11/2018 18:00 «Շիկահեր տղան». Ռեժիսոր Հայկ Բաբայանի նոր ֆիլմը նվիրված է ընկերոջը՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին 16/11/2018 17:53 Կարիերայի և ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող բանկ 16/11/2018 17:46 1.8 մլն դոլար արժողությամբ ճապոնական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում խաղողի կադաստր կստեղծվի 16/11/2018 17:37 Ռուսաստանը պատրաստ է ցանկացած զենք մատակարարել Բելառուսին 16/11/2018 17:24 ՔՈ սոցիալ-դեմոկրատ կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Գոռ Հակոբյանը 16/11/2018 17:11 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ 16/11/2018 17:09 Նախագահն ուղերձ է հղել Լոս Անջելեսում ընթացող միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին 16/11/2018 17:01 ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին 16/11/2018 16:54 Այս տարվա ինն ամիսների ընթացքում հանցագործությունների թիվը Հայաստանում աճել է. Արփինե Հովհաննիսյան 16/11/2018 16:40 Facebook-ն անկախ մարմին է ստեղծելու անընդունելի կոնտենտի դեմ պայքարի համար 16/11/2018 16:29 Հայաստանում Beeline-ը մասնակցում է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության ծրագրին 16/11/2018 16:16 «Աքսիոնա» ընկերությունը մտադիր է Հայաստանում ներդրումներ իրականացնել` կառուցելով մինչև 200 ՄՎտ հզորության հողմակայան 16/11/2018 16:07 Ով է այսօրվա հոգևորականը. պատմում է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը (Տեսանյութ) 16/11/2018 15:57 ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան քննարկել են երկրների միջև օդային հաղորդակցությունը բացելու հնարավորությունը 16/11/2018 15:45 Սամվել Մայրապետյանի պաշտպանը նոր միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազին 16/11/2018 15:40 Հայտնի է, թե երբ է անցկացվելու Թերեզա Մեյին անվստահություն հայտնելու քվեարկությունը 16/11/2018 15:29 «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը 16/11/2018 15:21 «Գաջա» ցիկլոնի պատճառով Հնդկաստանում առնվազն 11 մարդ է մահացել 16/11/2018 15:10 Մեյը խոստացել է ավարտին հասցնել Brexit-ը՝ չթողնելով պաշտոնը 16/11/2018 15:00 Ուեյն Ռունի. Հավատում եմ, որ Քեյնը կգերազանցի իմ ռեկորդը 16/11/2018 14:51 Դատարանը չեղարկել է Պետրոսյանի և Ստեպանենկոյի ամուսնությունը 16/11/2018 14:42 Շինարարության թույլտվություն՝ առավելագույնը 15 օրում. ինչպե՞ս կառուցել Երևանում 16/11/2018 14:33 Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և հետևել մարտավարական զորավարժությանը (Տեսանյութ, լուսանկարներ) 16/11/2018 14:29 Արտակարգ դեպք՝ Էջմիածնում. Խմած հորեղբայրը ծեծել է 8 ամսական զարմիկին 16/11/2018 14:20 Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կսպասարկի Նորվեգիայի մրցավարական անձնակազմը 16/11/2018 14:13 ՎԶԵԲ-ի հետ քննարկվել և գտնվել են լուծումներ, որոնք առնչվում են գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը. Տիգրան Խաչատրյան 16/11/2018 14:04 Նյու Յորքում առաջին ձյունը դժվարություններ է առաջացրել 16/11/2018 13:57 Ասանժին ԱՄՆ-ում մեղադրանք է ներկայացվել 16/11/2018 13:50 Նավթի համաշխարհային գներն աճում են 16/11/2018 13:41 «Bryggan» մենակատարների անսամբլը համերգով հանդես կգա Հայաստանում 16/11/2018 13:34 Շուտով կավարտվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամ անցկացվող ստուգումները. գումարների կորուստ չի եղել. Հայկակ Արշամյան 16/11/2018 13:25 Զիմբաբվեում առնվազն 40 մարդ է մահացել ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 16/11/2018 13:19 Իտալիայի կառուցապատող ընկերությունների ասոցիացիան հետաքրքրված է Հայաստանում գործունեությամբ 16/11/2018 13:11 Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթվա ընթացքում ԱՄՆ դեսպանությունն աջակցում է կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառի անցկացմանը Երևանում 16/11/2018 13:06 Նրա անձնական ցանկությունն է եղել. Վահե Էնֆիաջյանը՝ ԲՀԿ ցուցակում Արգամ Աբրահամյանի չընդգրկվելու մասին 16/11/2018 12:52 Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահին՝ պարգևատրել Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին 16/11/2018 12:44 Արմեն Ավակ Ավակյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել 16/11/2018 12:28 Ես երբեք պահեստային չեմ դառնա, ՀՀԿ-ն ևս՝ անկախ քվեարկության արդյունքներից. Շարմազանով 16/11/2018 12:23 Պատգամավորը ակնկալում է ոչ թե օժանդակություն երկօրյա համաժողովների կազմակերպման համար, այլ տեխնիկական սատարում է խնդրում ֆեյսբուքյան «լայվ» մտնելու հարցում. Արա Սաղաթելյան 16/11/2018 12:18 Մահացել է ռուս երաժիշտ Իվան Սմիրնովը 16/11/2018 12:10 Գալուստ Սահակյանը գրանցվեց, քվորում ապահովեց, բայց չմասնակցեց նախագծերի քվերակությանը՝ տապալելով որոշների ընդունումը 16/11/2018 12:04 Արտիստ Վահագն Մարգարյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր 16/11/2018 11:57 Հայ ֆուտբոլիստների ֆիզիկական որակները հաճելիորեն զարմացրին ինձ. Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խավիեր Մինյանո (Տեսանյութ) 16/11/2018 11:50 Որևէ բան չենք կարող անել, ստիպված պետք է ենթարկվենք դատարանի որոշմանը. Վաչագան Ղազարյանի փաստաբան 16/11/2018 11:44 Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր. Սեռական փոքրամասնությունների քարոզը սնող ուժերը պետք է պատասխան տան. Շարմազանով 16/11/2018 11:40 Ucom-ի և IE բիզնես դպրոցի նախաձեռնությամբ կայացավ Big Data-ին վերաբերող միջոցառումը

Տվյալ բաժնի վերջին նյութերը