16/10/2018 19:07
Սաուդյան Արաբիայի թագավորը ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանի իրադրությունը
Նորությունների սաուդյան գործակալությունը (SPA) չի նշել, թե Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ հանդիպման ընթացքում քննարկել է արդյոք կորած լրագրող Ջամալ Հաշքաջիի շուրջ ստեղծված իրադրությունը: SPA-ի տվյալով՝ միապետը Փոմպեոյի հետ քննարկել է պատմական հարաբերությունները Միացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի միջև, փոխանցում է ТАСС-ը:
Ինչպես հայտնել է սաուդյան պաշտոնական գործակալությունը, հանդիպումը տեղի է ունեցել Էր Ռիադի Յամամա թագավորական նստավայրում: Բացի այդ, կողմերն արծարծել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը և համատեղ ջանքերը տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու համար: ԱՄՆ-ի պետքարտուղարը նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հոկտեմբերի 16-ին ժամանել է Էր Ռիադ՝ թագավորության ղեկավարության հետ քննարկելու Հաշքաջիի գործը: Փոմպեոն Սաուդյան Արաբիայից կուղևորվի Թուրքիա:
Լրագրող Ջամալ Հաշքաջին, որը հայտնի է թագավորության քաղաքականության նկատմամբ իր քննադատական հայացքներով, հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն էր մեկնել փաստաթղթեր ձրակերպելու համար և այդ ժամանակվանից կապի մեջ չի եղել: