16/10/2018 15:36
Սաուդցի և թուրք քննիչները Հաշքաջիի սպանության ենթադրյալ վայրից հեռացել են
Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի քննիչները լքել են Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունը, որտեղ, համաձայն լրատվամիջոցների հաղորդագրության, սպանվել է ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջին։ Այս մասին հայտնում է Reuters–ը` հղում անելով վկաներին։
Թուրք քննիչների խումբը, որը մոտավոր 10 մարդուց էր բաղկացած և հանցագործության վայրում անցկացրել է մոտ 9 ժամ, լքել է շենքը ավելի վաղ, քան սաուդյան քննիչները: