16/10/2018 12:02
ԱՀ ՄԻՊ թափուր պաշտոնի համար միայն մի խմբակցություն է առաջադրել թեկնածու
Արցախի հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը «ԱԺ կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հանդես է եկել հայտարարությամբ.
«Օրենքով սահմանված ժամկետում Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնի համար միայն ԱԺ «Հայրենիք» խմբակցությունն է առաջադրել թեկնածու: «Հայրենիք» խմբակցության առաջադրած թեկնածուն Արտակ Արտյոմի Բեգլարյանն է: Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը 15:00-ին», - ասված է հայտարարության մեջ: