16/10/2018 20:38
Անգլիայի Բանկը պոլիմերային նյութի վրա 50 ֆունտ արժեքով թղթադրամ է տպելու
Անգլիայի բանկից հաստատել են, որ պատրաստվում են թողարկել 50 ֆունտ ստերլինգ արժեքով նոր թղթադրամներ, որոնք կդառնան թարմացված շարքի վերջին թղթադրամները, որոնք տպվել են պոլիմերային նյութի վրա:
Բրիտանական ԿԲ-ից, սակայն չեն նշել, թե երբ է նախատեսվում դրանց թողարկումը: Նշվում է միայն, որ դա տեղի կունենա 2020 թվականից հետո, երբ շրջանառության մեջ կդրվի 20 ֆունտ արժեքով թղթադրամը: