16/10/2018 16:33
Նախարարը Սյունիքում ներկայացնում է նոր մարզպետին, իսկ քաղաքացիները փակել են միջպետական ճանապարհը
Սյունիքի մարզում փակվել է միջպետական ճանապարհը։ Քաղաքացիները իրենց դժգոհությունն են արտահայտում Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու կապակցությամբ։
«Սյունեցուն անտեսել է էլի Նիկոլը, սյունեցին դեմ է նոր մարզպետի նշանակմանը», - հայտարարում էին փողոցը փակած քաղաքացիները։
Aysor.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից իրավիճակի հետ կապված։
Նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանն ասաց, որ այս պահին Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզում է։
«Նախարարը ներկայացնում է նորանշանակ մարզպետին, սակայն դեռ ինֆորմացիա չունեմ՝ տեղյա՞կ է մարզում տիրող իրավիճակից, թե ոչ», - ասաց նա։
Մամուլի խոսնակն ասաց՝ ինֆորմացիա ստանալուն պես հավելյալ կտեղեկացնեն։