16/10/2018 14:10
Խոսել եմ էմոցիոնալ. ԱԱԾ տնօրենը՝ Քոչարյան-«Կոնգրես» հյուրանոց կապի մասին
Մենք չենք ասել, թե Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը կապված է հյուրանոցների հետ, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Մենք ամեն ինչ ներկայացրել ենք շատ պարզ ու հստակ և բոլորդը դա տեսել են», - նշեց նա։
Հարցին՝ կարո՞ղ են հիմնավորել, որ «Կոնգրես» հյուրանոցը Քոչարյանի հետ կապված կոռուպցիոն շղթայից է, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Ես հիմա չեմ կարող պատասխանել, ես կխոսեմ միայն փաստերով, որովհետև, երևի թե, իմ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մեկ անգամ է եղել, որ խոսել եմ ոչ փաստով, այլ չակերտավոր էմոցիոնալ»։
Վանեցյանն ասաց, թե առաջիկայում այս ամենի հետ կապված կլինի «ավանդական դարձած ԱԱԾ տեսանյութը»։