17/10/2018 11:03
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական 20 ընկերությունների և բանկերի նկատմամբ
Միացյալ Նահանգներն ընդլայնել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցային ցանկը, վկայում են ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տվյալները:
Պատժամիջոցներ են սահմանվել 20 ընկերության և բանկային կառույցի նկատմամբ, որոնք, իբրև թե, ֆինանսական աջակցություն են ցուցաբերում «Բասիջ» կիսառազմական կազմակերպությանը, որը մտնում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմի մեջ:
Ավելի վաղ Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին հայտարարել էր, որ նոր ամերիկյան պատժամիջոցներն առանձնապես ազդեցություն չեն ունենա Թեհրանի նավթային գործունեության և ֆինանսական համակարգի վրա: