17/10/2018 15:21
Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանը քննարկել են ներհայաստանյան վերջին զարգացումներին առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը` Թբիլիսի), տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են միջպետական հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարներին, ներհայաստանյան վերջին զարգացումներին առնչվող հարցերի: