Պետք է խրախուսենք  պրոֆեսիոնալ սպորտը, դրա համար պետք է երկրում աշխատող, հարկերը պարտաճանաչ վճարող քաղաքացիների թիվը հնարավորինս մեծ լինի. Վարչապետ

17/10/2018 13:36

Պետք է խրախուսենք պրոֆեսիոնալ սպորտը, դրա համար պետք է երկրում աշխատող, հարկերը պարտաճանաչ վճարող քաղաքացիների թիվը հնարավորինս մեծ լինի. Վարչապետ


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Լևոն Վահրադյանին համատեղ աշխատանքի համար: Շնորհավորելով նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ նա նախկինում նախարարի կարգավիճակում երկար աշխատել է և տիրապետում է ոլորտի խնդիրներին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ թե′ երիտասարդության, թե′ սպորտի ոլորտում առկա է մեծ ներուժ, որը լիարժեք իրացնելու համար պետք է առավել արդյունավետ մոտենալ խնդիրներին, այն է՝ ոգեշնչել մեր մարզիկներին, պայմաններ ստեղծել, որպեսզի այդ ոգևորությունը դառնա կոնկրետ արդյունք և ըստ արժանվույն գնահատել արձանագրված արդյունքները:

«Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ սպորտը պետական առանձնահատուկ նշանակություն, նույնիսկ կարելի է ասել՝ ազգային անվտանգության հետ առնչություն ունեցող ոլորտ է, որովհետև ամեն անգամ, երբ Հայաստանի դրոշը և օրհներգը հնչում են համաշխարհային մարզական ասպարեզներում, դա լրջորեն բարձրացնում է մեր երկրի հեղինակությունը՝ դրանից բխող մյուս արդյունքներով: Իհարկե, դա այսբերգի երևացող կողմն է, և այդ ամենը հնարավոր չի լինի, եթե չկարողանանք պատշաճ մակարդակի վրա դնել մանկապատանեկան սպորտը, մեր դպրոցներում ֆիզկուլտուրայի դասավանդումը:

Եթե այս տրամաբանությամբ նայենք, սպորտը, ֆիզկուլտուրան և առողջ ապրելակերպը արդեն շատ ավելի լայն իմաստով են ազգային անվտանգության խնդիր, առավել ևս 21-րդ դարում: Կարծում եմ, որ մենք պետք է մտածենք ոչ միայն մարզական նվաճումների մասին, այլև արձանագրենք, որ մարզական նվաճումներն առավել հավանական են դառնում այն ժամանակ, երբ հնարավորինս մեծ թվով մարդիկ են զբաղվում սպորտով և ֆիզկուլտուրայով: Այնպես որ սա իսկապես ռազմավարական ուղղություն է, և մեր խնդիրները ռազմավարական են: Մենք գիտենք, որ հնարավորությունների սահմանափակումներ ունենք, բայց մեր ընթացիկ ժամանակաշրջանի ամենաառանցքային քաղաքական իմաստն այն է, որ մենք ընդլայնում ենք և պիտի ընդլայնենք մեր երկրի, մեր ժողովրդի համար հնարավորի սահմանները: Դա թերևս մեր ամենամեծ քաղաքական առաքելությունն է»- իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը հաջողություն է մաղթել Գաբրիել Ղազարյանին և հույս հայտնել, որ կառավարության գործունեությունը կնպաստի Հայաստանում առողջ ապրելակերպի խթանմանը, ֆիզկուլտուրայի և սպորտի հանրահռչակմանը, ինչպես նաև հանրային, քաղաքական, մարզական, մշակութային կյանքին երիտասարդության ակտիվ մասնակցությանը, որովհետև երիտասարդությունն ազգային ներուժի ամենակարևոր կրողն է, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ ներուժը իրացվի և կոնկրետ արդյունքներ արձանագրի:

Գաբրիել Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին վստահության համար և նշել, որ նախարարությունն ունի մշակված մի շարք ծրագրեր՝ վարչապետի պաշտոնակատարի նախանշած ուղղություններով սպորտի և երիտասարդության ոլորտի զարգացումը խթանելու համար:

Վարչապետի պաշտոնակատարն իր աջակցությունն է հայտնել ոլորտի զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը՝ անդրադառնալով անհրաժեշտ ֆինանսավորման հարցին: «Մարդիկ բնականորեն և հասկանալիորեն ունեն ու պիտի ունենան պահանջներ կառավարությունից: Այդ պահանջները լիարժեք չի լինի իրագործել, եթե քաղաքացիները նույնպիսի պահանջկոտությամբ չվերաբերվեն իրենց հարկային պարտավորություններին: Սա շատ կարևոր եռանկյունի է, որովհետև այն քաղաքացին, ով արդարացիորեն պահանջում է կառավարությունից որոշակի լուծումներ, նաև ինքը պետք է լինի այդ լուծումների մասնակից, որովհետև եթե ինքը պատշաճ հարկերը վճարում է, իր պահանջատիրությունն ավելի է մեծանում: Իհարկե, մենք պետք է ապահովենք, որ քաղաքացին վստահ լինի, որ իր վճարած հարկերը չեն գողացվում, չեն մսխվում: Նկատի ունեմ, որ այս բոլոր հարցերը պետք է լուծենք համագործակցությամբ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ նոր ժամանակներն աշխատանքի ժամանակներ են, աղքատության և աղքատությունից բողոքելու ժամանակներ չեն. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խրախուսենք աշխատանքը, այդ թվում՝ պրոֆեսիոնալ սպորտը, որպեսզի սպորտը և դրա արդյունքները կարողանան ոգևորել նաև ուրիշներին, իսկ դա անելու համար պետք է երկրում աշխատող, հարկերը պարտաճանաչ վճարող քաղաքացիների թիվը հնարավորինս մեծ լինի: Մեր խնդիրն է այնպես անել, որպեսզի այդ վճարված հարկերը չգողացվեն և ծախսվեն առավել արդյունավետ: Զարգացումն այն է, երբ մեզնից յուրաքանչյուրն իր բաժին աշխատանքն է անում, և ես համոզված եմ, որ դուք ձեր բաժին աշխատանքը կանեք»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:42 Վաշինգտոնում ներկայացրել են սենեգալցի հարուստ կանանց զարդերը Այսօր, 15:28 Բեյոնսեն Netflix-ից երեք նախագծի համար կստանա 60 միլիոն դոլար Այսօր, 15:19 ԿՀՎ-ն մեղադրել է Huawei-ին Չինաստանի իշխանություններից հովանավորություն ստանալու համար Այսօր, 15:10 Ադելն ամուսնուց բաժանվել է Այսօր, 14:56 Թուրքիան կդիմի Ռուսաստանին՝ F-35 մատակարարման վերաբերյալ ԱՄՆ-ից մերժում ստանալու դեպքում Այսօր, 14:41 Լիբիայում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 220-ի Այսօր, 14:28 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ Այսօր, 14:21 Եգիպտոսում այցելությունների համար բացվել է 3500-ամյա դամբարան Այսօր, 14:06 Չինական անապատում մարսիական բազա է հայտնվել Այսօր, 13:55 Աֆղանստանի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել Այսօր, 13:41 Վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը Այսօր, 13:39 Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց. ՊԲ Այսօր, 13:23 Դավիթը իմ ընկերն է, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. Փաշինյանը՝ Սանասարյանի գործի մասին Այսօր, 13:14 Նավթի գները շարունակում են աճել Այսօր, 13:01 Մասսիմիլիանո Ալեգրի. Կրիշտիանու Ռոնալդուն Յուվենտուսի ապագան է Այսօր, 12:46 Մեքսիկայում խնջույքի ժամանակ կրակոցների հետևանքով մահացել է 13 մարդ Այսօր, 12:40 Քիմ Քարդաշյանը խոսել է իրավաբան դառնալու որոշման մասին Այսօր, 12:38 Ոստիկանները բացահայտել են Մերձավան գյուղում կատարված գողության փորձը Այսօր, 12:35 Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Այսօր, 12:29 Մանկատան սաների այցը՝ «Pawsitive» շների կացարան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Ղազախստանում ՃՏՊ-ի հետևանքով մահացել է ավելի քան 10 մարդ Այսօր, 12:00 Ինքնասպանություն գործած Պերուի նախկին նախագահը հետմահու գրություն է թողել Այսօր, 11:51 Պորոշենկոն ու Զելենսկին ծնկի են իջել Այսօր, 11:42 Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար Այսօր, 11:29 Կոչ ենք անում լրատվամիջոցներին առավել մեծ պատասխանատվության զգացումով մոտենալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ հրապարակումներին Այսօր, 11:21 Հայ-ռուսական հարաբերությունները պետք է նմանվեն ԱՄՆ-Իսրայել փոխհարաբերությունների հաջողված օրինակին Այսօր, 11:13 Apple-ը թույլ չի տա ավտոմեքենա առևանգել Այսօր, 10:50 Հնդկաստանում գնացքը ռելսերից դուրս է եկել, 13 մարդ տուժել է Այսօր, 10:39 Վորոնեժում ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ում 4 մարդ է մահացել Այսօր, 10:22 Վթար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին. կան տուժածներ Այսօր, 10:17 Մելբուռնում գիշերային ակումբի հարևանությամբ հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Այսօր, 10:13 «Ժողովուրդ». Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը դեռևս չեն վճարվել Այսօր, 10:05 «Փաստ». «Լրիվ իրականության զգացողությունը կորցրել ես». Փաշինյանը կոշտ զրույց է ունեցել Ջանջուղազյանի հետ Այսօր, 10:03 «168 Ժամ». Եթե Սանասարյանը ճիշտ է, ստացվում է՝ հետհեղափոխական Հայաստանում հարուցված բոլոր քրործերն էլ կարող են շինծու լինել Այսօր, 10:01 «Հրապարակ». Փոխնախարարների միջև գզվռտոց է սկսել Այսօր, 09:59 «Ժողովուրդ». Դավիթ Սեդրակյանը միայն շահելու է պետտուրքի մասին օրենքի փոփոխությունից Այսօր, 09:56 «Հրապարակ». Արցախում Սամվել Բաբայանի թեման «փակված» են համարում Այսօր, 09:55 «Ժամանակ». Վարչապետ Փաշինյանն այնքան էլ շահագրգռված չէ Սանասարյանի գործին հանրային մեծ հնչեղություն տալով Այսօր, 09:54 «Փաստ». Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում մեկնաբանել, բայց ուշադրությամբ հետևում է Այսօր, 09:54 «Հրապարակ». «Շաքար» հարաբերություններ են ձևավորվել Աննա Հակոբյանի եղբոր՝ Հրաչ Հակոբյանի և Ալեքսանյանի քրոջ որդիների միջև Այսօր, 09:51 «Ժամանակ». Իշխանությունները մոռացե՞լ են Ցեղասպանության հերթական՝ 104-րդ տարելիցի մասին Այսօր, 09:49 «Ժողովուրդ». Ինչպես կարձագանքի ԲԴԽ-ն Վճռաբեկի 11 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նախարարի գրությանը 19/04/2019 19:41 Instagram-ը կարող է հրաժարվել լայքերից 19/04/2019 19:29 Լավրով. ԵԱՏՄ-ն գոյության հինգ տարվա ընթացքում ապացուցել է իր կայացած լինելը 19/04/2019 19:23 ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը համագործակցության շատ արդյունավետ հարթակ է. Արարատ Միրզոյան 19/04/2019 19:10 Ուելբեկը Մակրոնից Պատվավոր լեգիոնի շքանշան է ստացել 19/04/2019 19:01 Սպիտակ արջը լողալով հասել է Կամչատկա 19/04/2019 18:54 Երևանում Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված ջազ համերգ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում 19/04/2019 18:46 Բորդոյում բռնկած հրդեհը երկու միլիոն շիշ գինի է ոչնչացրել 19/04/2019 18:38 Երևանում գողացված քարտով գումար է կանխիկացվել (Տեսանյութ) 19/04/2019 18:29 Բիլ Գեյթսի կարողությունը գերազանցել է հարյուր միլիարդ դոլարը 19/04/2019 18:17 Ծերացման գլխավոր պատճառը բացահայտվել է 19/04/2019 18:15 Բելառուսում նախագահ կընտրեն 2020-ի աշնանը. հայտարարել է Լուկաշենկոն 19/04/2019 18:06 Ֆինանսատնտեսագիտական և բիզնես հմտությունների զարգացման խաղ-մրցույթ 19/04/2019 17:56 Ոստիկանությունը պարզում է Երևանում հնչած կրակոցների մանրամասները 19/04/2019 17:51 Նոտր Դամի նման հսկաների՝ անգամ հիմնահատակ կործանման դեպքում, դարերը դեռ կաղաղակեն նրանց մասին. Ֆրանսահայոց թեմի Փարիզի հոգևոր հովիվ Տ. Հուսիկ 19/04/2019 17:37 Երկիր մոլորակի կողքով հսկայական երկնաքար է անցել 19/04/2019 17:29 Կրակոցներ Երևանում, հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել հայտնի «Դռռիկ Ալիկը» 19/04/2019 17:12 Արմավիրի մարզի թիվ 1 ավագ դպրոցի թիմը հաղթել է ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթում (Լուսանկարներ) 19/04/2019 17:03 Դավիթ Սանասարյանը դիտավորությամբ չէր կարող վնաս պատճառել. ԱԺ պատգամավոր (Տեսանյութ) 19/04/2019 17:00 Լիբերիայի նախագահն ստիպված է տանն աշխատել նրա աշխատավայր թափանցած օձերի պատճառով 19/04/2019 16:53 «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 19/04/2019 16:46 Դուք համարվում եք Իգնատի Առաքելյանի մարդը, ինչպե՞ս եք հայտնվել Տիգրան Ավինյանի տեսադաշտում. Արման Բաբաջանյանը՝ Գեղամ Գևորգյանին (Տեսանյութ) 19/04/2019 16:39 ԱԱԾ-ն կառավարողն այս Սահմանադրությամբ վարչապետն է, ԱԱԾ պետին մեղադրելով՝ պահանջները սխալ տեղ են ուղղվում. Մարուքյանը՝ Սանասարյանի գործի մասին (Տեսանյութ) 19/04/2019 16:36 Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին՝ Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ 19/04/2019 16:34 Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է 19/04/2019 16:27 Մակրոնի ժողովրդականության վարկանիշն աճել է Նոտր Դամի հրդեհից հետո 19/04/2019 16:20 Երեք անչափահասների դանակահարության դեպքը բացահայտվել է. մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին 19/04/2019 16:15 Արցախում 10 տարեկան երեխա է սպանվել. Սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա 18-ամյա եղբայրը 19/04/2019 16:14 Ատամնաբույժը ցանկացել է հեռախոս, լիցքավորիչ և ականջակալ փոխանցել դատապարտյալին 19/04/2019 16:11 Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1000-ից ավելի փախստական 19/04/2019 16:05 Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 19/04/2019 15:59 Ռուսաստանն ու Հայաստանը կավելացնեն համատեղ զորավարժությունների ինտենսիվությունը 19/04/2019 15:46 Դուք հիմա հավակնում եք մի պաշտոնի, որի համար կոմպետենտ չեք. Անի Սամսոնյանը՝ Գեղամ Գևորգյանին (Տեսանյութ) 19/04/2019 15:38 Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում սպասվում է ձյուն 19/04/2019 15:36 Թուլուզցի ահաբեկիչ Մոհամեդ Մերահի եղբայրը 30 տարվա բանտարկության է դատապարտվել 19/04/2019 15:27 Դավիթ Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին 19/04/2019 15:19 Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար (Տեսանյութ) 19/04/2019 15:01 ՌԴ ԱԳՆ. Մյուլլերի զեկույցում ընտրություններին Մոսկվայի «միջամտության» ոչ մի ապացույց չկա 19/04/2019 14:42 ՀԱՀ-ում առնվազն 13 մարդ է զոհվել զատկական արարողության ժամանակ եկեղեցում տեղի ունեցած փլուզումից 19/04/2019 14:31 Թբիլիսիում բանկ են թալանել 19/04/2019 14:23 Սևանի հարկայինի պետը, նրա տեղակալն ու տեսուչն ազատ են արձակվել գրավի կիրառման արդյունքում 19/04/2019 14:19 Կենդանիներին հավկիթ են նվիրել (Տեսանյութ) 19/04/2019 14:15 Կարեն Կարապետյանը ընկե՞լ էր Ծառուկյանի հետևից. Գագիկ Ծառուկյանը հիշել է նախկին վարչապետի տարիները (Տեսանյութ) 19/04/2019 14:15 ԵԼ-ի կիսաեզրափակչում «Արսենալը» խաղալու է «Վալենսիայի» հետ, իսկ «Չելսին»՝ «Այնտրախտի» 19/04/2019 14:09 Փաշինյանը չի պատրաստվում պաշտոնանկ անել Սանասարյանին, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը. Կարապետյան 19/04/2019 14:01 Ես դեռ համբերում եմ. Ծառուկյանը պնդում է, որ ՊԵԿ-ը վարչապետի մոտ լավամարդ լինելու համար է ստուգումներ անում (Տեսանյութ) 19/04/2019 13:58 Բելգիան Facebook-ի միջոցով նվազեցնելու է փախստականների թիվը 19/04/2019 13:53 Բոլորն օրենքի առաջ պետք է պատասխան տան. ԱԻ նախարարը` Դավիթ Սանասարյանի մասին 19/04/2019 13:50 Մյուլլերի զեկույցը դարձել է բեսթսելեր 19/04/2019 13:43 «Ապագա չունեցող օրենք է». ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին ցեմենտի ներմուծմանը պետական տուրք կիրառելու առաջարկին 19/04/2019 13:39 Հյուսիսային Իռլանդիայում հրաձգության զոհը լրագրող էր 19/04/2019 13:31 Ռուբեն Հայրապետյանն աջակցել է Արցախին. կարծում եմ՝ նա կօգնի նաև այսուհետ. նախարար 19/04/2019 13:31 Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն մայիսի 29-ին Ղազախստանում 19/04/2019 13:27 Արցախում անցկացվելիք CONIFA «Euro cup 2019» ֆուտբոլային առաջնությունը լավ հնարավորություն է աշխարհին ցույց տալու իրական Արցախը. Նարինե Աղաբալյան 19/04/2019 13:20 Եթե ցեմենտի գործարանը 200 հազար դոլարով է ձեռք բերվել, նվեր կտամ հայտարարողին, եթե չէ, թող պատասխան տա իր հայտարարության համար. Ծառուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին 19/04/2019 13:16 Հայկ Գևորգյանը առաջարկում է «Արարատ ցեմենտի» գործարանում աուդիտ անցկացնել 19/04/2019 13:10 Դաչիչ. Սերբիան երբեք պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ 19/04/2019 13:01 Մարուքյանը ցեմենտի հարցի շուրջ շահերի բախում է նկատել խորհրդարանում և խոստանում է անուններ հրապարակել 19/04/2019 12:54 Փարիզում արգելել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Նոտր Դամի շրջանում