17/10/2018 13:58
Եթե լինեն նոր պայմանավորվածություններ, ապա մենք պարտավոր ենք հարգել նաև այդ պայմանավորվածությունները. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ մինչև խորհդրարանական ընտրությունները ամեն ինչ կընթանա ծրագրված սցենարով։
«Մենք ունենք պայմանավորվածություններ՝ «Բարգավաճ Հայաստանը» վարչապետի թեկնածու չի առաջադրելու և ես կարծում եմ, որ օրենքի ուժով երկու շաբաթ հետո մենք արդեն կմտնենք արտահերթ ընտրությունների ժամանակացույցի մեջ», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Զոհրաբյանը։
Նաև ընդգծեց, որ եթե լինեն նոր պայմանավորվածություններ, ապա իրենք պարտավոր են հարգել նաև այդ պայմանավորվածությունները։
Ինչ վերաբերում է արտահերթ խորհդրարանական ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցության ձևաչափին, Զոհրաբյանն ասաց, որ այս պահին այդ մասին որոշում դեռ չկա։