17/10/2018 12:08
Նիկոլ Փաշինյան վարչապետը զիջում է Նիկոլ Փաշինյան լրագրողին. Լևոն Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյան վարչապետը զիջում է Նիկոլ Փաշինյան լրագրողին, նման կարծիք լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
«Նիկոլ Փաշինյան լրագրողն ինձ համար կատարյալ էր, որովհետև անարդարության դեմ էր պայքարում: Հիմա, երբ դնում եմ Նիկոլ Փաշինյան վարչապետին և համեմատում եմ լրագրող վարչապետի հետ, տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյան վարչապետը զիջում է: Սա ոչ թե սարկազմով եմ ասում, այլ ցավով, որովհետև այսօր պետական լիազոր մարմինները շատ հարցերում նրան ճիշտ չեն զեկուցում, ստում են», - նշեց նա:
Բաղդասարյանն ընդգծեց, որ անկախ նրանից, թե ում է ինքը պաշտպանում, կատարում է իր մասնագիտական պարտքը և ակնկալում է արդարության վերականգնում:
«Այսօր ես պաշտպանում եմ Մանվել Գրիգորյանին, վաղը պաշտպանելու եմ Նիկոլ Փաշիյանին, դա իմ մասնագիտությունն է՝ Աստծո կողմից տրված», - ասաց նա: