17/10/2018 11:53
Պաղեստինյան հրթիռը բնակելի տուն է վնասել Իսրայելի Բեեր Շևե քաղաքում
Իսրայելացի զինվորականները չորեքշաբթի Գազայի հատվածից հրթիռի արձակում են գրանցել հրեական պետության տարածք, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:
«Բեեր Շևեյում (խոշոր քաղաք Իսրայելի հարավում) հակաօդային պաշտպանության շչակների գործելուց անմիջապես հետո նույնականացվել է Գազայի հատվածից հրթիռի արձակումը Իսրայելի տարածք», - ասված է զինվորականների տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Times of Israel թերթը նշում է, որ հրթիռը պայթել է Բեեր Շևայի տներից մեկի բակում: Թերթի տվյալներով, հրթիռակոծման հետևանքով վիրավորներ չկան, բայց վնաս է պատճառվել:
200-հազարանոց Բեեր Շևան գտնվում է Գազայի հատվածից 40 կիլոմետր արևելք ընկած շրջանում: Այդ քաղաքի հրթիռակոծումներն Իսրայելը դիտում է որպես լուրջ էսկալացում: