17/10/2018 12:48
ԿՀՎ-ն գաղտնազերծել է Հիտլերի նույնասեռական հակումների մասին զեկույցը
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) գաղտնազերծել է մարդաբան Հենրի Ֆիլդի 1943 թվականի զեկույցը, որից հետևում է, որ նացիստական Գերմանիայի առաջնորդը սադոմազոխիստական հակումներ է ունեցել, նաև սեքսուալ ձգտում է ունեցել տղամարդկանց և կանանց նկատմամբ: Զեկույցը հրապարակվել է ԿՀՎ կայքում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ 70-էջանոց զեկույցը հիմնված է Էռնսթ Սեջվիկ Գանֆշթենգելի՝ անցած դարի 20-30-ական թվականներին Հիտլերի մտերիմ ընկերոջ ուսումնասիրության վրա, որը տարագրվել էր ԱՄՆ:
Զեկույցը կազմողները պնդում են, որ Հիտլերը «սադոմազոխիստական հակումներ» է ունեցել, որոնք երիտասարդ տարիներին համակցվել են նույնասեռական հրապուրանքներով: Նշվում է, որ Հիտլերը նույնասեռական ձգտում է ունեցել իր ապագա տեղակալ Ռուդոլֆ Հեսի նկատմամբ, երբ 20-ական թվականներին միասին բանտում էին: Զեկույցում պնդում կա, որ Հեսը նույնասեռական էր, նաև կրում էր «Ֆրոյլան Աննա» մականունը՝ կանացի հանդերձանքի հանդեպ սիրո պատճառով:
Զեկույցում նշվում է, որ Հիտլերը սիրում էր հետևել պատանիներին, ինչից «գեղագիտական հաճույք» էր ստանում: Զեկույցը կազմողները նշում են, որ նա 1910-1913 թվականներին ապրել է Վիեննայի արական գիշերօթիկում, որտեղ «տարեց տղամարդիկ երիտասարդների էին որոնում»: Սակայն շեշտվում է, որ նրան նաև կանայք են հետաքրքրել, և նա իր ամբողջ կյանքի ընթացքում համադրել է երկակի սեքսուալությունը: