17/10/2018 11:15
«Մայքլ» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասնում է 30-ի
ԱՄՆ-ին հարվածած «Մայքլ» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 29-ի, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ փոթորկի հետևանքների դեմ պայքարելիս փրկարարները հայտնաբերում են նաև զոհվածների մարմինները: Այս պահի դրությամբ հարյուրավոր մարդիկ համարվում են անհետ կորած, ուստի ենթադրվում է, որ զոհերի թիվը դեռ կավելանա:
Փրկարարները պատմել են, որ փորձում են կապվել 1135 մարդու հետ, որոնց հետ հարազատները կորցրել են կապը: