17/10/2018 12:43
Warner Bros. ստուդիան Թոմ ու Ջերիի մասին ֆիլմ կնկարահանի
Warner Bros. կինոստուդիան բանակցություններ է վարում ռեժիսոր Թիմ Սթորիի հետ՝ հանրահայտ «Թոմ ու Ջերի» մուլտսերիալի մոտիվներով ֆիլիմի նկարահանման վերաբերյալ, հայտնում է Variety պարբերականը:
Հայտնի մուլտհերոսների մասին պատմող ֆիլմը կլինի անիմացիայի տարրերով. նկարված անմիմացիոն Թոմ կատուն ու Ջերի մկնիկը կներկայացվեն իրական աշխարհում: Ֆիլմի նկարահանումները նախատեսվում է սկսել 2019 թվականին:
Warner Bros. կինոստուդիան մտադիր է նաև «Սքուբի-Դու» անիմացիոն ֆիլմի սեփական տարբերակը ստեղծել, ինչի համար հրավիրվել է հանրահայտ «Տանը մենակ» (Home Alone, 1990) ֆիլմի կրեատիվ պրոդյուսեր Քրիս Կոլամբուսը: