17/10/2018 13:32
Հիմնադրամը շարքային Արթուր Գրիգորյանին կտրամադրվի ամսական 100,000 դրամ հատուցում մինչև նրա հաշմանդամության կարգը ստանալը
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ` հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգում գտնվող խեղում ստացած զինծառայողի:
Հիմնադրամից Aysor.am-ը տեղեկանում է, որ շարքային Արթուր Սեյրանի Գրիգորյանին կտրամադրվի ամսական 100,000 ՀՀ դրամ հատուցում, մինչև վերջինիս հաշմանդամության կարգը ստանալը՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարը կփոխանցվի շահառուի համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար: