Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել Փաշինյանին առաջիկա ընտրություններում (Տեսանյութ)

17/10/2018 21:58

Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել Փաշինյանին առաջիկա ընտրություններում (Տեսանյութ)


Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Քննարկվել են ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Ներկայացնում ենք նրանց երկխոսությունը:

Նախագահ Արմեն Սարգսյան - Պարոն վարչապետ, տեղի ունեցող քաղաքական և նախընտրական պրոցեսներն ընթացքի մեջ են: Ուրախ եմ, որ հանդիպում ենք, և, իհարկե, կուզեի Ձեզնից լսել վերջին իրադարձությունների մասին:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ, պարոն նախագահ: Երեկ երեկոյան հեռախոսազրույցում ընդհանուր ներկայացրել եմ, նաև առիթ ունեցել ենք սպասվող իրադարձությունները քննարկել նախորդ շաբաթ:

Ըստ էության, մենք հիմա արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ ենք մտնում. խորհրդարանական խմբակցություններն իրենց դիրքորոշումը հրապարակային հայտարարել են, որ նրանք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել կամ այլ վարչապետ ընտրել, ինչը նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ կա ըմբռնում:

Ինչո՞ւ եմ ասում ըմբռնում, որովհետև քաղաքական ուժերն այս խնդրի վերաբերյալ ունեն տարբեր տեսակետներ, բայց որ ընտրությունները պետք է տեղի ունենան, կարծում եմ՝ բոլորն արձանագրել են: Այս ընթացքում, իհարկե, շատ կարևոր է, որ և′ խորհրդարանը, և′ կառավարությունը, և′ հանրապետության նախագահը մշտական կապի մեջ լինեն և նաև իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակեն, որպեսզի մենք կարողանանք այս 14 օրերն անցկացնել մեր հանրության և ժողովրդի սպասումներին համապատասխան և համերաշխության մթնոլորտում:

Կարծում եմ՝ այս 14 օրվա մթնոլորտն առավել ևս կարևոր է առաջիկա ընտրությունների քարոզարշավի մթնոլորտն ապահովելու համար, որպեսզի կարողանանք իսկապես ծրագրերի և ռազմավարությունների մրցակցություն ապահովել, և հնարավորինս պրակտիկ դաշտում տեղի ունենան քննարկումները: Համենայն դեպս, կառավարությունը, մենք մեզնից կախվածը կանենք, որ այդպես լինի:

Նախագահ Արմեն Սարգսյան - Վստահ եմ, որ կառավարությունը բոլոր հնարավոր միջոցները և գործունեությունը ծավալում է, որպեսզի այս ընթացքը, ողջ ընթացքը՝ և՛ 14 օրը, և՛ ապագա ընտրությունները, տեղի ունենան օրենքի և օրինականության սահմաններում, որովհետև սա բխում է մեր ողջ ժողովրդի, մեր պետության շահերից և բխում է այն ծրագրերից, որոնց իրականացման համար ապագայում բոլորս պետք է լծվենք աշխատանքի, որպեսզի ընտրությունները լինեն օրինական, ժողովրդավարական, առանց խախտումների: Եւ այս ընթացքը նաև մի փոքր փորձություն է, պարոն վարչապետ, որպեսզի որևէ միջադեպ չլինի: Իհարկե, վստահ եմ, որ ամեն ինչ անում եք, որպեսզի զգոնությունը սահմանների վրա չպակասի, ընդհակառակը՝ բարձրանա: Եվ այս փուլն էլ մեր ժողովուրդը պատվով հաղթահարի, և միջազգային հանրության առաջ նորից բաց երեսով հանդես գանք որպես երկիր, որը ոչ միայն ժողովրդավար է և գնում է դեպի լրիվ ժողովրդավարություն, այլ նաև երկիր է, որը յուրահատուկ օրինակ է ցույց տալիս աշխարհին, թե ինչպես կարելի է փոփոխություններ անել առանց օրենքը խախտելու, լեգիտիմությունը պահելով, հանգիստ, երկխոսության ու հանդուրժողականության պայմաններում: Սա շատ էական եմ համարում:



ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Այո, շատ ճիշտ նկատեցիք: Շատ քննարկումներ կան, և մտավախություններ են հնչում, թե ինչ ուղով կընթանան Հայաստանում քաղաքական գործընթացները: Ես նաև մեր գործընկերների հետ շփումներում հատուկ ընդգծում եմ, որ ժողովրդավարությունը մեզ համար կարգախոս չէ, ձև չէ: Ժողովրդավարությունը մեր քաղաքական հավատամքն է, և ժողովրդավարությունն այն է, ինչի համար մենք պայքարել ենք:

Հայաստանում ժողովրդավարական կառավարումը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքների պաշտպանվածության բարձր մակարդակը, անկախ դատական համակարգն ուղղակի այլընտրանք չունեն, որովհետև մենք բոլորս համոզվել ենք, որ առանց այս անկյունաքարային բաղադրիչների մենք չենք կարող լուրջ հաջողություններ ունենալ: Այնպես որ, կարծում եմ, այս հարցում միանշանակ համաձայնություն կա բոլոր քաղաքական ուժերի միջև, որ մենք պետք է հստակ և հաստատուն քայլերով ընթանանք ժողովրդավարության ճանապարհով, որտեղ երբևէ բացառվի ընտրությունների կեղծման որևէ պրակտիկա: Դա Հայաստանից արդեն իսկ արմատախիլ է արված, և ես հավաստիացնում եմ, որ դա այլևս երբեք չի կրկնվի: Ինչո՞ւ եմ հավաստիացնում, որովհետև տեսնում եմ մեր ժողովրդի կամքը և տեսնում եմ, որ իսկապես ժողովրդավարությունը, ազատությունը, օրենքի գերակայությունը մեր ժողովրդի կամքն է և ցանկությունը, որն անառարկելի է:

Նախագահ Արմեն Սարգսյան - Ուրախ եմ լսել, և վստահ եմ, որ այս ամենը կիրականանա: Մեր ժողովուրդն այն ժողովուրդն է, որը գիտակցում է, որ ազատ և ժողովրդավար ընտրություններն այն ճանապարհն են, որով իրենք կառուցելու են ապագա ազատ և ժողովրդավարական երկիր: Ընտրությունն իրականում առաջին քայլն է:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Իմիջիայլոց ասեմ, որ քանի որ մենք հեղափոխություն ենք իրականացրել Հայաստանի Հանրապետությունում, ի վերջո, հեղափոխություն իրականացնելու ամենալավ տեղն ու ձևն ընտրական տեղամասերն են: Պարզապես պետք է իսկապես երաշխավորված լինի, որ ժողովրդի կամարտահայտությունը կարտահայտվի ընտրությունների պաշտոնական արդյունքներով: Սա նաև երաշխիք է, և Հայաստանի ժողովուրդը միշտ էլ պիտի իմանա, որ ընտրություններով ինքը կարող է և՛ քաղաքապետին, և՛ գյուղապետին, և՛ խորհրդարանը, այսպիսով նաև վարչապետին փոխել: Արևմտյան տեսաբաններից մեկը ժողովրդավարությունը բնորոշել է որպես առանց բռնության փոփոխությունների հնարավորություն: Ընդհանուր առմամբ նկատի է առնվում ընտրությունները, քվեաթերթիկով արված իշխանափոխությունը կամ հեղափոխությունը: Ես համոզված եմ, որ այդ ինստիտուտն ամեն տարվա, ամեն օրվա հետ ավելի հզորանում է Հայաստանում և կհզորանա:



Նախագահ Արմեն Սարգսյան - Վստահ եմ, որովհետև համաձայն եմ, լինի արևմտյան, թե արևելյան փիլիսոփաների կարծիքը: Իրականում կարծում եմ, որ ժողովրդավարությունը և՛ մշակույթ է, և՛ պրոցես, չկա վերջնական ժողովրդավարություն: Ժողովրդավարությունը կյանքի ընթացքում, կյանքի հետ միասին, տարիների ու դարերի հետ միասին անընդհատ փոփոխվում է իր ձևերի մեջ, բայց մնալու են հիմնական կարևոր սկզբունքները՝ մարդը, մարդու իրավունքը և այդ իրավունքներն ու կարծիքն արտահայտելու ամենամեծ իրավունքը: Այնպես որ, Ձեզ հաջողություն եմ մաղթում, պարոն վարչապետ: Նախ և առաջ հաջողություն եմ մաղթում որպես վարչապետի պաշտոնակատարի, որովհետև մեր երկիրն այս փուլում պետք ունի, որպեսզի և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմիններն անխափան գործեն: Ու նախ և առաջ՝ մեր անվտանգության հետ կապված բոլոր ծառայությունները: Եվ երկրորդը, հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ որպես քաղաքական կուսակցության ղեկավարի, հաջողություն եմ մաղթում նաև մնացած բոլորին, մեր բոլոր քաղաքական գործիչներին, կուսակցություններին, ովքեր Ձեր կուսակցության հետ միասին կմասնակցեն ընտրություններին, որպեսզի ազատ և ժողովրդավար ընտրությունների պայմաններում կարողանան իրենց և՛ կարծիքն արտահայտել, և՛ համապատասխանորեն ստանան իրենց արժանի տեղը: Հաջողությո՛ւն:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:08 Ավտոերթ Արթիկում ևՄարալիկում՝ հաջակցություն Հանուն հայրենիքի շարժման (Տեսանյութ) Այսօր, 16:59 ԵԽ նախարարների կոմիտեի ընդունած որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 16:46 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Սարգիս Խանդանյան Այսօր, 16:37 Անահիտ Մանասյանը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները Այսօր, 16:25 Հանրային տրանսպորտում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի մասնակցությամբ միջադեպի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Այսօր, 16:20 Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը Այսօր, 16:19 «Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր Այսօր, 16:14 Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան Այսօր, 16:08 Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը Այսօր, 15:54 Շիրակում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Այսօր, 15:42 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ. Աբրահամյան Այսօր, 15:31 Վերահաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա. Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են Այսօր, 15:23 ՀՀ կառավարությունն Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության, նպատակն Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան Այսօր, 15:12 Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են կամավորության սկզբունքով. ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ հեղինակությունը դիտավորյալ վնասելու գործելաոճից Այսօր, 14:59 Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին Այսօր, 14:51 Հայտնի են դպրոցականների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլի հաղթողները Այսօր, 14:39 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան Այսօր, 14:33 Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները. ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Միրզոյան Այսօր, 14:31 Հավատում եմ, որ բոլորն իրենց ամբիցիաները հետ կդնեն, կմիավորվեն ու մեր պետությունը կհանենք այս վիճակից. Դավիթ Ափոյան Այսօր, 14:26 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերում իրականացվում են խուզարկություններ Այսօր, 14:23 Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Շուշի Այսօր, 14:17 ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին Այսօր, 14:09 Պատրաստվեք, լավ պատրաստվեք ձեր հաղթանակին, որը կոչվում է՝ թող բարձրանա ճշմարտության կողմը. Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին Այսօր, 14:07 Ցավում եմ տեղի ունեցածի համար, իսկ «Հայաստան» խմբակցությունը լքելու մտադրություն չունեմ. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին (Armlur.am) Այսօր, 14:05 Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ Այսօր, 13:55 Պետք է դիտարկել, թե ինչքանով է ընդլայնվում այս շարժումը. Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 13:41 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Այսօր, 13:31 Գործարար համաժողով՝ հայաստանյան և եգիպտական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ Այսօր, 13:21 Միջպետական ավտոճանապարհի Կիրանցի հատվածում երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ Այսօր, 13:18 Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն Այսօր, 13:11 Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Դարպաս, Բազում բնակավայրերում, Երևանում․ մայիսի 20-ին և 21-ին Այսօր, 13:03 Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներին Այսօր, 12:58 Վարչապետի թեկնածուի ընտրության հարցն իմ տիրությում չէ. Բագրատ Սրբազանը համաձայնեց՝ վարչապետի հրաժարականի պահանջի հարցում շտապեցին (Տեսանյութ) Այսօր, 12:48 Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը․ Լուսանկար (Տեսանյութ) Այսօր, 12:29 30-ամյա քաղաքացու մոտ հայտնաբերվել է ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ (Տեսանյութ) Այսօր, 12:18 Ալիևն ու Լուկաշենկոն այցելել են օկուպացված Արցախի Վարանդայի շրջան Այսօր, 12:13 Փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա, 2-3 տան խնդի՞րն է, թե՞ պետության խնդիր. Բագրատ Սրբազան Այսօր, 12:09 Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը Այսօր, 12:04 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք, այդպիսի հարյուր նկար կարող եմ ցույց տալ, նաև՝ տեսանյութեր. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին Այսօր, 11:55 Տավուշի մարզպետը փակ հանդիպում է անցկացնում Կիրանցի դպրոցում Այսօր, 11:53 ՀԱԿ-ի հետ հանդիպել և խոսել ենք գործընթացների և իրենց դիրքորոշման մասին. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 11:42 Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը Այսօր, 11:38 ՀՀ-ում ֆրանսիական համալսարանի ուսխորհուրդն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանին և նրա գլխավորած շարժմանը Այսօր, 11:35 «Սուտ եք խոսում». Պապոյանը հունից դուրս եկավ, երբ լրագրողը հարցրեց՝ ինչու է կինը հանրահավաքի մասնակիցներին անվանել «անասուն» Այսօր, 11:20 «․․․ Արարատ, մեր հին սիրուն Արարատ»․ Լադանիվան նոր տեսահոլովակ է ներկայացրել Այսօր, 11:06 Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան Այսօր, 10:59 Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն Այսօր, 10:54 Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը Այսօր, 10:48 Վթար՝ Մյասնիկյան պողոտայում Այսօր, 10:46 Կիրանց գյուղ տանող ճանապարհը ոստիկանական ուժերն են փակել, միջպետական ճանապարհը՝ բնակիչները Այսօր, 10:40 Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված Այսօր, 10:37 Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (Տեսանյութ) Այսօր, 10:34 Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ Այսօր, 10:28 Գյուրջյան փողոցում ավտոբուսն ու ավտոմեքենաներն արգելափակվել էին անձրևաջրի մեջ Այսօր, 10:18 Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ վճռականություն դրսևորենք և արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում ու որոշումներում. Դավիթ Անանյան Այսօր, 10:14 Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել․գործն արդեն ԲԴԽ-ում է Այսօր, 10:03 «Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել Այսօր, 09:54 «Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ» Այսօր, 09:53 «Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով Այսօր, 09:46 «Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Ճիշտ կլինի ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով Այսօր, 09:43 «Հրապարակ». Փաշինյանի պատգամավոր աներձագը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել. Փաշինյանը խաբել է 16/05/2024 22:53 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 16/05/2024 22:41 Փաշինյանը ՔՊ-ականներին մանրամասներ է հայտնել «սահմանզատման» ու «սահմանագծման» մասին 16/05/2024 22:29 Ի՞նչ անել, եթե թունավորվել եք դեղերից 16/05/2024 22:15 Զելենսկին հայտարարել է՝ Խարկովի ուղղությամբ «իրավիճակը չափազանց բարդ է» 16/05/2024 22:00 Այնտեղ, որտեղ Ադրբեջանը չի բավարարվել 1976 թվի քարտեզով, գնացել են Google maps-ով․ Հրանտ Բագրատյան․ «Հրապարակ» 16/05/2024 21:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Նուբար Աֆեյանը կարևորել են Հայրենիքի համար դժվարին այս ժամանակներում Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումը 16/05/2024 21:37 Շուտով կներկայացվի Ճանապարհային քարտեզ, պայքարը կմտնի ինտենսիվ փուլ 16/05/2024 21:20 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ․ Բագրատ Սրբազան 16/05/2024 21:06 Ինձ անընդհատ ասում են՝ «նախկիններ», «ներկաներ»․ Լսեք, մեր Տերը հրաշալի խոսք ունի․ «Հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում, և նոր տիկերի մեջ էլ հին գինի չի լցվում»․ Բագրատ Սրբազան 16/05/2024 20:51 Մեր հայրենիքի, մեր պետության, մեր ժողովրդի շահից բացի, այլ բացարձակ արժեք գոյություն չունի․ Բագրատ Սրբազան 16/05/2024 20:30 Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 16/05/2024 19:59 Խրոնոլոգիա արեք 2018-ից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են․ Ժամանակը կգա, և բոլորը, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, պատասխանատվության կենթարկվեն․ Վիտալի Բալասանյան (Տեսանյութ) 16/05/2024 19:43 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները 16/05/2024 19:28 ՀՀ այսպես կոչված իշխանություններն այլևս գործոն չեն՝ ոչ մի իմաստով․ Բագրատ Սրբազան 16/05/2024 19:13 «Խստագույնս դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը»․ Դիվանագետների համահայկական խորհուրդ 16/05/2024 18:58 «Ես թուրքին չեմ ծախվում»․ Տունը կորցնող Կիրանցի բնակչուհին՝ «փոխհատուցման» մասին 16/05/2024 18:45 Փաշինյանի աշխատակազմի երեկվա հայտարարությունը մոլորեցնող է․ տպավորություն են ստեղծում, թե ՀՀ վերահսկողությանն է անցնում 25 հեկտար հողատարածք, այնինչ դա ի սկզբանե գտնվել է մեր վերահսկողության ներքո 16/05/2024 18:31 Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը․ Իշխան Սաղաթելյան 16/05/2024 18:19 Փաշինյանը ԵՄ առևտրի գծով հանձնակատարի հետ «Խաղաղության խաչմերուկ»-ն է քննարկել 16/05/2024 18:05 Բուլղարիան «Գազպրոմից» 400 միլիոն եվրո է պահանջելու՝ գազի մատակարարումը դադարեցնելու համար 16/05/2024 17:51 Հանցավոր խումբը թմրանյութերի ապօրինի վաճառքով, իրացմամբ ու փողերի լվացմամբ է զբաղվել 16/05/2024 17:38 «Լույսը միշտ հաղթել է խավարին»․ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորումի հյուրը Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի ուրարակիր Թովմաս Առաքելյանն էր (Տեսանյութ) 16/05/2024 17:25 «Ակադեմիական քաղաքը նոր մակարդակի կբարձրացնի մեր երկրի համալսարանական կրթության և հետազոտության նշաձողը»․ Ժաննա Անդրեասյանի շնորհավորանքը՝ Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ 16/05/2024 17:15 Քաղաքապետարանը Հանուն հայրենիքի շարժմանն աջակցած Անաիս Սարդարյանից պահանջում է ազատել բարեգործական գործունեության համար տրամադրված տարածքը (Տեսանյութ) 16/05/2024 17:03 «Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար 16/05/2024 16:52 Ալեն Սիմոնյանը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Ժնևում կարճ առանձնազրույց է ունեցել 16/05/2024 16:39 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին 16/05/2024 16:33 Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է. Լուկաշենկոն՝ Ալիևին 16/05/2024 16:25 Եկել է Աստծո ու հայրենիքի կողքին լինելու ժամանակը. Արթուր Ասատրյանը սփյուռքահայերին կոչ է անում գալ Հայաստան (Տեսանյութ) 16/05/2024 16:13 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) 16/05/2024 16:12 Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը. Հայտարարություն 16/05/2024 16:00 Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա, հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է հայը, Հայաստանը և հայրենիքը. Զաքարյան 16/05/2024 15:49 Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» 16/05/2024 15:46 Իր ցեխարձակումներում Արման Բաբաջանյանը խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը. Տեր Եսայի քահանա Արթենյան 16/05/2024 15:40 Հայաստանի շնչառությունը փակել է այդ մարդը. կիրանցեցին՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը