17/10/2018 12:56
Իսրայելն ի պատասխան հրթիռակոծման փակել է բոլոր հսկիչ անցակետերը Գազայի հետ սահմանին
Իսրայելն ի պատասխան իր տարածքի հրթիռակոծման որոշում է կայացրել փակել բոլոր հսկիչ անցակետերը Գազայի հետ սահմանին և եռակի՝ 9 ծովային մղոնից (16,5 կմ) մինչև 3 մղոն, կրճատել ձկնորսության գոտին Միջերկրական ծովում՝ միջատարածքի մերձակա ջրատարածքում, հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հրամայել է փակել «Էրեզ» հսկիչ անցակետը (օգտագործվում է քաղաքացիների անցնելու համար) և «Քերեմ Շալոմ» հսկիչ անցակետը (օգտագործվում է բեռների տեղափոխումների համար), նաև Գազայի հատվածի մոտ ձկնորսության գոտին կրճատել մինչև 3 ծովային մղոն: Իսրայելի պաշտպանության նախարարն այդ որոշումն ընդունել է Իսրայել Պետության տարածքի հրթիռակոծումից հետո», - ասված է գերատեսչության կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Իսրայելացի զինվորականները չորեքշաբթի Գազայի հատվածից հրթիռի արձակում են գրանցել հրեական պետության տարածք: Times of Israel թերթը նշում է, որ հրթիռը պայթել է Բեեր Շևեյի տներից մեկի բակում: Թերթի տվյալներով՝ հրթիռակոծման հետևանքով վիրավորներ չկան, բայց վնաս է պատճառվել: 200-հազարանոց Բեեր Շևեն գտնվում է Գազայի հատվածից 40 կիլոմետր արևելք ընկած շրջանում: Այդ քաղաքի հրթիռակոծումներն Իսրայելը դիտում է որպես լուրջ էսկալացում:
Հրթիռակոծմանն ի պատասխան Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչներն արդեն «սկսել են Գազայի հատվածում հարվածներ հասցնել ահաբեկչական թիրախներին»: