18/10/2018 14:05
Կառավարությունը արտոնություն տվեց «Յունիվերսալ քլոզրս»-ին. կստեղծվի 27 աշխատատեղ՝ 245 000 դրամ միջին աշխատավարձով
Կառավարությունը բավարարել է «Յունիվերսալ քլոզրս» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ալյումինե կափարիչների արտադրության համար, որոնք օգտագործվում են հիմնականում հանքային և խմելու ջրի արտադրության մեջ:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ 784 մլն ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 27 աշխատատեղ՝ 245 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 1 մլրդ 712 մլն ՀՀ դրամ, որի մի մասը` 749 մլն ՀՀ դրամի արտադրանքը, կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը` 481,5 մլն ՀՀ դրամի արտադրանքը, կարտահանվի ՌԴ, մյուս մասը` 481,5 մլն ՀՀ դրամի արտադրանքը` Վրաստան: