18/10/2018 20:27
Ռուսաստանի մասնակիցը ներկայացրել է Մանկական Եվրատեսիլ-2018-ի իր երգը (Տեսանյութ)
Ռուսաստանցի Աննա Ֆիլիպչուկը Youtube-ում հրապարակել է այն երգի հոլովակը, որով պլանավորում է մասնակցել Եվրատեսիլ-2018 մանկական երգի մրցույթին:
Կոմպոզիցիան կոչվում է «Անհաղթ ենք»: Ռեժիսորի մտահղացմամբ՝ հոլովակի հերոսուհին գնում է դեպի իր երազանքը՝ զուգահեռաբար հանդիպելով տարբեր ճակատագրեր ու պատմություններ ունեցող դեռահասների: Աննա Ֆիլիպչուկը 13 տարեկան է, ծնունդով Բառնաուլից է, բայց ներկայում ապրում և սովորում է Մոսկվայում: Յոթ տարեկանից աղջիկը մասնակցել է ռուսաստանյան և միջազգային մրցույթների՝ քանիցս դառնալով դափնեկիր: Բացի այդ, Ֆիլիպչուկը սպորտի վարպետ է գեղարվեստական մարմնամարզության գծով:
Մանկական Եվրատեսիլ-2018-ը Բելառուսում անցկացվելու է նոյեմբեր ամսին: Դրան կմասնակցեն մրցույթի ողջ պատմության ընթացքում՝ սկսած 2003 թվականից, ռեկորդային թվով երկրներ: