18/10/2018 16:14
Բիլ Գեյթսը դարձել է Էստոնիայի էլեկտրոնային ռեզիդենտը
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը դարձել է Էստոնիայի էլեկտրոնային ռեզիդենտը, հայտնել է բալթյան հանրապետության կառավարությունը:
Հաղորդագրության համաձայն, Էստոնիայի է-ռեզիդենտի հավաստագիրը հինգշաբթի Բրյուսելում կայացած հանդիպմանը հանձնել է վարչապետ Յուրի Ռատասը: «Էստոնիայի փորձը ցույց է տալիս, որ այսօր կայուն զարգացման գրավականը թվային հմտություններն են և թվային զարգացումը», - հայտարարել է վարչապետը:
Էստոնիան աշխարհում առաջինն է ստեղծել էլեկտրոնային ռեզիդենտության ծրագիրը, որը նրա օտարերկրացի մասնակիցներին թույլ է տալիս օգտվել պետական գրեթե բոլոր առցանց-ծառայություններից: Իշխանությունները հույս ունեն, որ մինչև 2025 թվականը աշխարհում կլինին 10 միլիոն նման «Էլեկտրոնային էստոնացիներ»: