18/10/2018 17:00
Ուզում եք մուտիլովկա անեք, գնացեք ձեր գործին, դավայ. լրագրողների հարցերը Գագիկ Ծառուկյանին զայրացրեցին
Ոնց որ այս երկրի չարիքները լինեք, ոնց որ եկել եք Ծառուկյանին այսօր հունից հանեք, ոչ մի հարցի էլ չեմ պատասխանում, լրագրողների հետ ճեպազրույցում Գագիկ Ծառուկյանն այսպես արձագանքեց լրագրողի դիտարկմանը, թե մինչև Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելն ինքը բարիկադների այն կողմում էր:
«Անհարմար է, գնացեք ձեր գործին, դավայ: Ոչ մի հարցի չեմ պատասխանում, ոնց որ այս երկրի չարիքները լինեք: Էսքան մարդ ենք բերել, մարտի 20-ին, ասում եմ, քանի հազար մարդ ա գալիս, ձեր հեչ վեջնա, ուզում եք մուտիլովկա անեք, երկու բառ փախցնեք, դրա համար էլ կարամ ասեմ ոչ զարգացում կլինի, ոչ էլ որևիցե մի լավ բան կլինի: Հիմնական մեղավորը դուք եք, սաղին խառնեք, հագցնեք, ժողովրդին էլ թյուրիմացության մեջ դնեք: Մեղք են էդ մարդիկ, հաղթել, պայքարել են, դուք էլ հարցնում եք բարիկադների որ կողմն եք», - ասաց նա:
Ծառուկյանը հիշեցրեց, որ երբ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ձերբակալեցին, ինքը հայտարարեց, որ նրանց կողքին է:
Լրագրողի հաջորդ դիտարկմանը, թե ու՞ր էր նա մարտի 31-ին, երբ Փաշինյանը Գյումրիից սկսեց քայլերթը, Ծառուկյանն արձագանքեց.
«Ես իմ տեղը նստած էի, բայց քանի՞ հոգի էր Փաշինյանի հետ Գյումրիից գալիս, կարա՞ս ասես»: