18/10/2018 19:19
Գերմանիայի դատախազությունն ստուգում է սկսել պաշտպանության նախարարի նկատմամբ
Բեռլինի դատախազությունը ստուգում է այն տեղեկատվությունն այն մասին, որ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չափից ավելի շատ է գերատեսչության աշխատանքում ներգրավել արտաքին խորհրդատուների, հայտնել Է Der Spiegel հանդեսը:
«Ֆոն դեր Լյայենը կարող է պատասխանատու լինել այն բանի համար, որ երկար ժամանակի ընթացքում անձինք, որոնց վարձել են դրսից, աշխատել են որպես նախարարության շարքային աշխատակիցներ»,- գրել է հրատարակությունը:
Հանդեսի տվյալով՝ արտաքին խորհրդատուները չափազանց շատ են նախարարությունում աշխատանքի ներգրավվել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները և արդիականացման հարցերը:
Դատախազությունը նաև կստուգի այն տեղեկավտությունը, որ նախարարությունից պետական պատվերներն անմիջապես տրվել են որոշակի շրջանակի անձանց, այլ ոչ թե հայտամրցույթ անցկացվելուց հետո: