18/10/2018 12:06
Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի մահվան կապացությամբ
Պաշտոնական այցով Մոլդովայի Հանրապետությունում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցությունն է հայտնել աշխարահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ, տեղեկացնում է «Ermenihaber»-ը։
Էրդողանը Մոլդովայից հեռախոսակապ է հաստատել Գյուլերի ընտանիքի և հարազատների հետ ու հայտնել իր ցավակցությունը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանը Գյուլերի մասին ասել է․
«Թուրքիայի զավակ, վարպետ Արա Գյուլերն իր թողած ժառանգությամբ մշտապես վառ կմնա բոլորիս հիշողության մեջ»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ստամբուլում 90 տարեկան հասակում մահացել է հայկական ծագմամբ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը։ Նրան անվանում էին «Ստամբուլի աչք», «Դարի լուսանկարիչ»։