18/10/2018 19:44
Թրամփն սպառնացել է զինվորներ ուղարկել հարավային սահման Մեքսիկայից միգրանտների ներհոսքի պատճառով
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել է զինվորականների ուղարկել և ամբողջովին փակել երկրի հարավային սահմանը, եթե Մեքսիկայի իշխանությունները չկանգնեցնեն միգրանտների հոսքը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
Նախագահը հայտարարել է, որ Գվատեմալայի, Հոնդուրասի և Սալվադորի իշխանությունները գործնականում ոչինչ չեն անում՝ թույլ չտալու, որ «մարդկանց մեծ հոսքը, որոնց թվում շատ են հանցագործները, Մեքսիկայից թափանցի ԱՄՆ»:
«Բացի այդ երկրներին բոլոր վճարումների դադարեցումից, որոնք, ինչպես երևում է գրեթե չեն վերահսկում իրենց բնակչությանը, ես պետք է ամենախիստ արտահայտություններով խնդրեմ Մեքսիկային՝ կանգնեցնելու այդ ճնշումը, այլապես կդիմեմ ԱՄՆ-ի զինվորականներին ու կփակեմ մեր հարավային սահմանը»,-գրել է Թրամփը: