18/10/2018 19:59
Կիմ Չեն Ընը Հռոմի պապին հրավիրել է Փհենյան
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Վատիկան կատարած այցի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսին է փոխանցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ Փհենյան այցելելու հրավերը;
Մուն Չժե Ինը Կիմ Չեն Ընին հանդիպել էր անցյալ ամիս Փհենյանում, հենց այդ ժամանակ էլ նա խոստացել էր իր հյուսիսկորեացի գործընկերոջը նրա հրավերը փոխանցել Հռոմի պապին:
Հարավկորեացի նախագահն ընդգծել է, որ Հռոմի պապի այցը կարող է զգալիորեն նպաստել Կորեական թերակղզում սառը պատերազմի շուտափույթ ավարտին: