18/10/2018 16:00
Ճապոնական բանկն ԱՄՆ-ին խոշոր տուգանք է վճարելու
Ճապոնական Nomura բանկը 480 միլիոն դոլար է վճարելու 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ընթացքում ԱՄՆ-ում թույլ տված խախտումների համար:
Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ բանկը զբաղվում էր անշարժ գույքի շուկայի բումի ֆոնին ոչ ճիշտ ձևակերպված հիփոթեքային պարտավորությւոնների վերավաճառմամբ: Nomura-ն համաձայնել է վճարել տուգանքը, որպեսզի կարգավորի ԱՄՆ Արդարադատության նախարարության հետ ծագած տարաձայնությունը:
Ավելի վաղ նմանօրինակ տուգանք՝ 2 միլիարդ դոլարի չափով վճարել էր բրիտանական Barclays բանկը: