18/10/2018 12:09
Մամուլում համաներման ակտի վերաբերյալ հրապարակված տեղեկությունը ՀՀ ազգային ժողովում քննարկվելիք նախագծի հետ առնչություն չունի. ԱՆ-ն հերքում է
Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ նախօրեին մամուլում համաներման ակտի վերաբերյալ հրապարակված տեղեկությունը ՀՀ ազգային ժողովում քննարկվելիք նախագծի հետ առնչություն չունի:
«Կրկին հայտարարում եմ, որ համաներման ակտի նախագիծը քննարկվում է գաղտնի ռեժիմով և այս փուլում այն հրապարակման ենթակա չէ: Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարության նիստում նախագծի քննարկումը ևս եղել է փակ ռեժիմով, իսկ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 93-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախագիծը քննարկվելու է համապատասխան իրավասու հանձնաժողովի փակ նիստում», - հերքումը հրապարակել է ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը։
Նշենք, որ «Առավոտ»-ը հրապարակել էր համաներման որոշման նախագիծը, սակայն պետական կառույցներն այդ մասին տեղեկություն պաշտոնապես չէին տարածել։ Արդարադատության նախարարը բազմիցս էր հայտարարել, որ նախագիծը քննարկվում է գաղտնի ռեժիմով։