18/10/2018 18:05
Մեյը պատրաստ է երկարացնել անցումային շրջանը Brexit-ից հետո
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստ է անհրաժեշտության դեպքում մի քանի ամսով երկարացնել անցումային շրջանը Brexit-ից հետո, սակայն չի կարծում, որ այդ քայլի անհրաժեշտությունը կլինի: Այս մասին բրիտանական կառավարության ղեկավարը հինգշաբթի հայտարարել է Բրյուսելում ընթացող ԵՄ-ի գագաթնաժողովի երկրորդ օրվա սկսելուց առաջ:
«Ներկայում քննարկվում է անցումային շրջանը մի քանի ամսով երկարացնելու հնարավորություն ստեղծելու հարցը: Սակայն մենք չենք սպասում, որ այդ տարբերակին դիմելու անհրաժեշտություն կլինի, քանի որ աշխատում ենք հասնել այն բանին, որ մինչև 2020 թվականը մենք արդեն հարաբերությունների նոր համակարգ ունենանք», - ասել է Մեյը՝ ընդգծելով, որ անցումային ժամանակաշրջանի ավարտը սպասում է 2020 թվականի վերջին, ինչպես որ դա պլանավորվել էր:
Վարչապետը նաև կրկնել է, որ կողմերը «լավ առաջընթացի» են հասել ինչպես ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ համաձայնագրի հարցում, այնպես էլ ապագա համագործակցության պայմանների վերաբերյալ: