18/10/2018 19:31
Մեքսիկայի նորընտիր նախագահն աշխատանքային վիզաներ է տրամադրելու ներգաղթյալներին
Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, որը դեռ չի ստանձնել իր պաշտոնը, խոստացել է աշխատանքային վիզաներ տրամադրել երկիր ժամանած ներգաղթյալներին:
«Սկսած դեկտեմբերի 1-ից` մենք կսկսենք աշխատանք տրամադրել և ապահովել Կենտրոնական Ամերիկայից եկածների զբաղվածությունը: Մենք ունենք նման ծրագիր, որ նրանք, ովքեր ցանկանում են աշխատել Մեքսիկայում, ստանան աշխատանքային վիզաներ», - ասել է նորընտիր նախագահը, որն իր պաշտոնը կստանձնի այս տարվա դեկտեմբերի 1-ին:
Այս պահին առկա է երկու նման խոշոր խումբ, որոնք Գվատեմալայի տարածքով առաջանում են դեպի Մեքսիկա՝ ԱՄՆ հասնելու համար: