18/10/2018 15:29
Կերչում տուժած աղջիկը մահացել է ուղղաթիռում. զոհերի թիվը հասել Է 21-ի
16-ամյա աղջիկը, որը տուժել էր Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած հրաձգության և պայթյունի հետևանքով, մահացել է բժշկական ուղղաթիռում Սիմֆերոպոլ թռիչքի ընթացքում: Այս մասին РИА Новости-ին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
«16 տարեկան աղջիկը մահացել է ուղղաթիռում թռիչքի ժամանակ», - ասել է գործակալության զրուցակիցը: Այդպիսով՝ ողբերգության զոհերի թիվը հասել է 21-ի: