Հիվանդին բժշկական կենտրոնում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է. առաջադրվել են մեղադրանքներ

19/10/2018 19:27

Հիվանդին բժշկական կենտրոնում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է. առաջադրվել են մեղադրանքներ


ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բժշկական կենտրոնում բուժվող հիվանդի՝ Վ.Մարգարյանի, մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։  Մեղադրանք է առաջադրվել «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի երկու բուժաշխատողի, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Վայոց ձորի բնակիչ Վ.Մարգարյանի մահվան մասին ահազանգն ստացվել է  2017 թվականի օգոստոսի 5-ին՝ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային, իսկ հետագայում՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։

Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ հիվանդի մահվան բոլոր հանգամանքները, պատճառները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վ.Մարգարյանին առաջին բուժօգնությունը ցուցաբերած «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում  համապատասխան բուժաշխատողների կողմից անփույթ և  ոչ պատշաճ վերաբերմունք է դրսևորվել  իրենց մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ, որի հետեւանքով սխալ է որոշվել հիվանդի արյան խմբային պատկանելիությունը և փոխներարկվել անհամատեղելի արյուն, որի պատճառով վերջինս մահացել է։

Այսպես՝ N զորամասի աշխատակից Վ.Մարգարյանը, գտնվելով արձակուրդում, 2017թ. օգոստոսի 1-ին գնացել է ծիրանի այգում բերքահավաքի, որտեղ վթարի է ենթարկվել.  անչափահասի կողմից տրակտորը սխալ վարելու հետեւանքով մնացել է տրակտորի կցորդի և ծառի մեջտեղում, սեղմվել։ Իրանի հատվածում ստացած մարմնական վնասվածքներով տղամարդն անմիջապես բուժօգնության է տեղափոխվել «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ, որտեղ ենթարկվել է շտապ վիրահատության:

Նախնական քննության տվյալներով՝ վիրահատությունից հետո բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը   որոշել է արյան փոխներարկում կատարել Վահե Մարգարյանին՝ նկատի ունենալով, որ նա մեծ քանակությամբ արյուն է կորցրել: Բուժքույրը տուժողից վերցրել է արյան նմուշ, որը ներարկիչի մեջ փոխանցել է բժիշկ-սերոլոգին, ով ստացած արյունը պարտավոր էր հետազոտության ենթարկել ՀՀ առողջապահության նախարարի 2012թ. օգոստոսի 7-ի՝ «Արյան պարտադիր հետազոտությունների ցանկը, իրականացման կարգն ու մեթոդները հաստատելու մասին» հրամանով սահմանված կարգով: Սակայն, ձեռք բերված ապացույցների համաձայն, մասնագիտական պարտակա¬նությունները կատարվել են ոչ պատշաճ, որի հետևանքով սխալ է որոշվել հիվանդի արյան խմբային պատկանելությունը՝ իրականում ABO իզոշճաբանական համակարգով դրական ռեզուսով B (երրորդ) խմբի փոխարեն, նշել է A (երկրորդ) խումբ դրական ռեզուսով, ինչի վերաբերյալ գրառում է կատարել լաբորատորիայի համապատասխան բլանկի վրա և այդ տեղեկությունը փոխանցել բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին, ով Վ.Մարգարյանի մտերիմներին հայտարարել է դրական ռեզուսով երկրորդ խմբի արյան անհրաժեշտության մասին:

Վերջինիս եղբայրը և ընկերն արյան նմուշներ են հանձնել լաբորատորիա, որոնք ստուգվել են բժիշկ-սերոլոգի կողմից և փաստվել, որ  երկու դոնորներն էլ ունեն դրական ռեզուսով երկրորդ կարգի արյուն։ Սակայն բժիշկը, չպահպանելով սահմանված կարգի պահանջները, չի ստուգել դոնորական արյան և Վահե Մարգարյանի արյան համատեղելիությունը, ու առանց համապատասխան հետազոտության համատեղելիության վերաբերյալ նշագրում է կատարել։

Բացի այդ, չի իրականացրել նաեւ փոխներարկման ենթակա արյան վարակային անվտանգության հետազոտություններ, որի արդյունքում սխալ տվյալներ է տրամադրել բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին։  Վերջինս էլ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով իր մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ, ՀՀ կառավարության 2012թ. օգոստոսի 16-ի թիվ 1056-Ն որոշմամբ սահմանված  փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգի 13-րդ կետի համաձայն պարտավոր լինելով արյան հետազոտություն կատարել, չի կատարել անհրաժեշտ հետազոտությունը, ականջալուր չի եղել հիվանդի կնոջ պնդումներին, որ ամուսինն իրականում ունի դրական ռեզուսով 3-րդ խմբի արյուն, բուժքույր-անեսթեզիստին հանձնարարել է կատարել փոխներարկում, որի  արդյունքում կաթիլային եղանակով հիվանդին  փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն։

Շուրջ 130մլ փոխներարկելուց հետո վերջինիս մոտ նկատվել է անհամատեղելի արյան հետ կապված ռեակցիաներ՝ սկսվել է արյունամիզություն և ցնցումներ, ուստի փոխ¬ներարկումն անմիջապես դադարեցվել է: Նույն օրը երեկոյան հետագա Վ. Մարգարյանը տեղափոխվել է ՀՀ ՊՆ ԿԿԶ հոսպիտալ, սակայն «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում անհամատեղելի արյան փոխներարկման հետևանքով նրա մոտ զարգացել է հեմոտրանսֆուզիոն շոկ, ինչը պոլիտրավմայի ֆոնի պայմաններում խորացրել է բազմաօրգանային անբավարարությունը և հանգեցրել հիվանդի մահվան։ 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին և բժիշկ-սերոլոգին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ 

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17/11/2018 16:08 Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն, կարծես, միջազգային դատախազի տեղ է դրել․ Բելառուսի ԱԳՆ 17/11/2018 16:00 Ճապոնական ընկերությունը ստեղծում է գերիրական դիմակներ (Տեսանյութ) 17/11/2018 15:45 Նոր Զելանդիայի օվկիանոսում սուզորդները հայտնաբերել են առեղծվածային հսկա որդ (Տեսանյութ) 17/11/2018 15:29 Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են թակարդը դրած անձին, որի մեջ արջ էր ընկել 17/11/2018 15:15 Թուրքիայի դեսպանը տուժել է Կոսովոյում ՃՏՊ-ի հետևանքով 17/11/2018 15:05 Հայտնաբերվել է մեկ տարի առաջ անհետացած «Սան Խուան» սուզանավը 17/11/2018 14:53 Թրամփն արձագանքել է CNN-ի հայցի վերաբերյալ դատարանի որոշմանը 17/11/2018 14:45 Հնդկաստանում «Գաջայի» զոհերի թիվը հասել է 35-ի 17/11/2018 14:36 Երևանում դեղատան վրա ավազակային հարձակում գործած անձը կալանավորվել է 17/11/2018 14:27 Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 42 միլիոն դրամը (տեսանյութ) 17/11/2018 14:14 Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է 17/11/2018 14:03 Խնդրում եմ որևէ պարագայում մերժված չզգալ. Նիկոլ Փաշինյանը՝ CV ուղարկողներին 17/11/2018 13:51 ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը. Գարեգին Բ կաթողիկոսը մեկնաբանել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ իրավիճակը 17/11/2018 13:40 Բացահայտվել է Աստղաձոր գյուղում կատարված դանակահարությունը 17/11/2018 13:28 Թրամփը կասկածի տակ է առնել Փենսի հավատարմությունը 17/11/2018 13:15 Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց. ՊԲ 17/11/2018 13:06 Մոսկվայից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բեռլինում 17/11/2018 12:50 Ղազախստանում ավտոբուսների բախման հետևանքով զոհերի թիվն ավելացել է 17/11/2018 12:37 Հայ ուսանողության յուրաքանչյուր սերունդ ժառանգել է նախորդի լուսավոր ու ազատամիտ գաղափարները. Արա Բաբլոյան 17/11/2018 12:23 Պառլամենտում կա վախ և քծնանք. բոլորը քննադատում են ՀՀԿ-ին՝ իրենց ընդդիմություն հայտարարելով. Սամվել Նիկոյան 17/11/2018 12:12 «ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն պետությանը պատճառել է ավելի քան 50,5 մլն դրամի վնաս. ՊԵԿ 17/11/2018 12:05 Ավելի քան 160 մարդ է մասնակցում Մոսկվայում հրդեհի մարմանը 17/11/2018 11:54 Brent ապրանքանիշի նավթը թանկացել է 17/11/2018 11:41 Արմեն Սարգսյանը իտալական «Լեոնարդո» ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները 17/11/2018 11:30 «Սասնա Ծռեր» կուսակցությունը իրականացնում է ավտոերթ դեպի Արցախ 17/11/2018 11:23 Ողբերգական ավտովթարի պատճառով ՊՆ պաշտոնյաներ են ազատվել, նկատողություն՝ նախկին հրամանատարին 17/11/2018 11:16 Հայաստանի հավաքականը ջախջախեց Ջիբրալթարին. Յուրա Մովսիսյանը՝ պոկերի հեղինակ 17/11/2018 11:11 Էդեն Ազար. Ես արժանի չեմ «Ոսկե գնդակին» 17/11/2018 11:00 Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 71-ի 17/11/2018 10:51 Սպիտակի և Արթիկի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում 17/11/2018 10:40 «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայել 17/11/2018 10:36 «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս 17/11/2018 10:31 «Ժամանակ». ԲՀԿ-ի «տասովշչիկ», սթրիփ բարի մենեջերը՝ ՔՊ ցուցակում 17/11/2018 10:26 «Հրապարակ». Որոշել են ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները «կոտրել» այդ ուղղությամբ աշխատող Շավարշ Քոչարյանի վրա 17/11/2018 10:21 «168 Ժամ». Իրանը ձգտում է հավասարակշռություն պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Վերլուծաբան 17/11/2018 10:15 «Ժամանակ». Ծառուկյանը հասկանում է, որ հրապարակներ լցնել այլևս չի հաջողվի 17/11/2018 10:10 «Հրապարակ». Չգիտեմ՝ երկրորդ տեղը մենք ենք. Էդմոն Մարուքյան 17/11/2018 10:05 «Ժամանակ». ԲՀԿ ցուցակում բացակայում է նաև Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան 17/11/2018 10:00 Անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում երկրի արտաքին կապերի զարգացման տեսակետից. Վիգեն Սարգսյան 16/11/2018 23:14 Լուկաշենկո-Ադրբեջանի դեսպան հանդիպումը քննարկման թեմա է դարձել ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում. Փաշինյան (Տեսանյութ) 16/11/2018 21:12 Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում. Նիկոլ Փաշինյան (Լուսանկարներ, տեսանյութ) 16/11/2018 20:00 «Բարսելոնը» նոր պայմանագրի շուրջ բանակցում է Ալբայի հետ 16/11/2018 19:44 Մի ամբողջ աշխարհ՝ ստվարաթղթից (Տեսանյութ) 16/11/2018 19:30 Դեմբելեին կարող են դատի տալ 16/11/2018 19:17 ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը կես միլիարդ դոլարի 18,5 տոննա կոկաին է առգրավել 16/11/2018 19:05 Ասենսիոն ցանկանում է «Յուվենթուս» տեղափոխվել 16/11/2018 18:51 Հարյուր հազարավոր ամերիկացի ձյան պատճառով առանց լույս է մնացել 16/11/2018 18:40 Փարիզը Լոնդոնին աղետ է սպառնում Brexit-ից չհրաժարվելու դեպքում 16/11/2018 18:35 ԱՄՆ-ում առաջին ձյունն 8 մարդու կյանք է խլել 16/11/2018 18:34 Ավստրիայի կանցլերն աջակցում է Brexit-ի վերաբերյալ գործարքը 16/11/2018 18:26 Կիևում «зелёнка» են լցրել Դատավորների բարձրագույն հանձնաժողովի ղեկավարի վրա 16/11/2018 18:18 Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է 16/11/2018 18:11 Իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելում են Հայաստան 16/11/2018 18:09 Վարդենյանց և Ճամբարակի լեռնանցքները խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի են 16/11/2018 18:00 «Շիկահեր տղան». Ռեժիսոր Հայկ Բաբայանի նոր ֆիլմը նվիրված է ընկերոջը՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին 16/11/2018 17:53 Կարիերայի և ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող բանկ 16/11/2018 17:46 1.8 մլն դոլար արժողությամբ ճապոնական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում խաղողի կադաստր կստեղծվի 16/11/2018 17:37 Ռուսաստանը պատրաստ է ցանկացած զենք մատակարարել Բելառուսին 16/11/2018 17:24 ՔՈ սոցիալ-դեմոկրատ կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Գոռ Հակոբյանը 16/11/2018 17:11 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ 16/11/2018 17:09 Նախագահն ուղերձ է հղել Լոս Անջելեսում ընթացող միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին 16/11/2018 17:01 ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին 16/11/2018 16:54 Այս տարվա ինն ամիսների ընթացքում հանցագործությունների թիվը Հայաստանում աճել է. Արփինե Հովհաննիսյան 16/11/2018 16:40 Facebook-ն անկախ մարմին է ստեղծելու անընդունելի կոնտենտի դեմ պայքարի համար 16/11/2018 16:29 Հայաստանում Beeline-ը մասնակցում է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության ծրագրին 16/11/2018 16:16 «Աքսիոնա» ընկերությունը մտադիր է Հայաստանում ներդրումներ իրականացնել` կառուցելով մինչև 200 ՄՎտ հզորության հողմակայան 16/11/2018 16:07 Ով է այսօրվա հոգևորականը. պատմում է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը (Տեսանյութ) 16/11/2018 15:57 ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան քննարկել են երկրների միջև օդային հաղորդակցությունը բացելու հնարավորությունը 16/11/2018 15:45 Սամվել Մայրապետյանի պաշտպանը նոր միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազին 16/11/2018 15:40 Հայտնի է, թե երբ է անցկացվելու Թերեզա Մեյին անվստահություն հայտնելու քվեարկությունը 16/11/2018 15:29 «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը 16/11/2018 15:21 «Գաջա» ցիկլոնի պատճառով Հնդկաստանում առնվազն 11 մարդ է մահացել 16/11/2018 15:10 Մեյը խոստացել է ավարտին հասցնել Brexit-ը՝ չթողնելով պաշտոնը 16/11/2018 15:00 Ուեյն Ռունի. Հավատում եմ, որ Քեյնը կգերազանցի իմ ռեկորդը 16/11/2018 14:51 Դատարանը չեղարկել է Պետրոսյանի և Ստեպանենկոյի ամուսնությունը 16/11/2018 14:42 Շինարարության թույլտվություն՝ առավելագույնը 15 օրում. ինչպե՞ս կառուցել Երևանում 16/11/2018 14:33 Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և հետևել մարտավարական զորավարժությանը (Տեսանյութ, լուսանկարներ) 16/11/2018 14:29 Արտակարգ դեպք՝ Էջմիածնում. Խմած հորեղբայրը ծեծել է 8 ամսական զարմիկին 16/11/2018 14:20 Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կսպասարկի Նորվեգիայի մրցավարական անձնակազմը 16/11/2018 14:13 ՎԶԵԲ-ի հետ քննարկվել և գտնվել են լուծումներ, որոնք առնչվում են գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը. Տիգրան Խաչատրյան 16/11/2018 14:04 Նյու Յորքում առաջին ձյունը դժվարություններ է առաջացրել 16/11/2018 13:57 Ասանժին ԱՄՆ-ում մեղադրանք է ներկայացվել 16/11/2018 13:50 Նավթի համաշխարհային գներն աճում են 16/11/2018 13:41 «Bryggan» մենակատարների անսամբլը համերգով հանդես կգա Հայաստանում 16/11/2018 13:34 Շուտով կավարտվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամ անցկացվող ստուգումները. գումարների կորուստ չի եղել. Հայկակ Արշամյան 16/11/2018 13:25 Զիմբաբվեում առնվազն 40 մարդ է մահացել ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 16/11/2018 13:19 Իտալիայի կառուցապատող ընկերությունների ասոցիացիան հետաքրքրված է Հայաստանում գործունեությամբ 16/11/2018 13:11 Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթվա ընթացքում ԱՄՆ դեսպանությունն աջակցում է կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառի անցկացմանը Երևանում 16/11/2018 13:06 Նրա անձնական ցանկությունն է եղել. Վահե Էնֆիաջյանը՝ ԲՀԿ ցուցակում Արգամ Աբրահամյանի չընդգրկվելու մասին 16/11/2018 12:52 Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահին՝ պարգևատրել Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին 16/11/2018 12:44 Արմեն Ավակ Ավակյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել 16/11/2018 12:28 Ես երբեք պահեստային չեմ դառնա, ՀՀԿ-ն ևս՝ անկախ քվեարկության արդյունքներից. Շարմազանով 16/11/2018 12:23 Պատգամավորը ակնկալում է ոչ թե օժանդակություն երկօրյա համաժողովների կազմակերպման համար, այլ տեխնիկական սատարում է խնդրում ֆեյսբուքյան «լայվ» մտնելու հարցում. Արա Սաղաթելյան 16/11/2018 12:18 Մահացել է ռուս երաժիշտ Իվան Սմիրնովը 16/11/2018 12:10 Գալուստ Սահակյանը գրանցվեց, քվորում ապահովեց, բայց չմասնակցեց նախագծերի քվերակությանը՝ տապալելով որոշների ընդունումը 16/11/2018 12:04 Արտիստ Վահագն Մարգարյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր 16/11/2018 11:57 Հայ ֆուտբոլիստների ֆիզիկական որակները հաճելիորեն զարմացրին ինձ. Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խավիեր Մինյանո (Տեսանյութ) 16/11/2018 11:50 Որևէ բան չենք կարող անել, ստիպված պետք է ենթարկվենք դատարանի որոշմանը. Վաչագան Ղազարյանի փաստաբան 16/11/2018 11:44 Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր. Սեռական փոքրամասնությունների քարոզը սնող ուժերը պետք է պատասխան տան. Շարմազանով 16/11/2018 11:40 Ucom-ի և IE բիզնես դպրոցի նախաձեռնությամբ կայացավ Big Data-ին վերաբերող միջոցառումը

Տվյալ բաժնի վերջին նյութերը