19/10/2018 12:41
Կասպից ծովում գտնվող նավի վրա զանգվածային թունավորման հետևանքով երեք մարդ է մահացել
Ադրբեջանցի սահմանապահները Կասպից ծովում փրկել են իրանական «Նազմեհր» բեռնատար նավի անձնակազմին, որն օգնություն էր խնդրել նավի վրա ծովագնացների զանգվածային թունավորման առնչությամբ: Ծովագնացներից երեքը մահացել է հիվանդանոցում: Նավն իրականացնում էր Ակտաու-Բաքու երթուղին:
Սահմանապահները նավի վրա հայտնաբերել են անձնակազմի 7 անդամի՝ ծանր վիճակում, նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել: Այնուհետ նավն ուղղվել է Աբշերոնի նավահանգիստ:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ յոթ ծովագնացներից երեքը մահացել է հիվանդանոցում: