19/10/2018 14:57
Էկվադորն ու Վենեսուելան փոխանակվել են դիվանագետների արտաքսումով
Էկվադորի իշխանություններն ուբաթ վտարել են Վենեսուելայի դեսպան Կարոլ Դելգադոյին, դրան ի պատասխան Կարակասում Էկվադորի գործերի հավատարմատար Էլիսաբետ Մենդեսին կարգադրվել է հեռանալ Վենեսուելայից, հայտնում է EFE գործակալությունը:
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վատթարացել են Վենեսուելայի կապի նախարար Խորխե Ռոդրիգեսի արած արտահայտություններից անմիջապես հետո, որն Էկվադորի նախագահ Լենին Մորենոյին ստախոս է անվանել:
Ավելի վաղ Ռոդրիգեսը հայտարարել է, որ Էկվադորի նախագահը ստել է, երբ, սեպտեմբերին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, հայտարարել է, թե ամեն օր իր երկիր է ժամանում 6 հազար վենեսուելացի:
«Նրա հայտնած թիվը նշանակում է, որ ամեն օր և յոթ տարվա ընթացքում Վենեսուելայից Էկվադոր պետք է մեկներ 140-ական ավտոբուս», - պարզաբանել է Ռոդրիգեսը։