19/10/2018 16:18
Բժիշկների համար կկազմակերպվեն զինվորական հավաքներ. ՊՆ
Այսօր ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել 2018 թ. ամառային զորակոչի արդյունքների միջանկյալ ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Խորհրդակցության ընթացքում զեկույցով հանդես եկան ՀՀ ԶՈւ երի գլխավոր զինկոմ, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը և ՀՀ ԶՈւ-երի ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը։
Քննարկվեցին տարբեր հարցեր, այդ թվում պահեստազորում հաշվառված բժիշկ-մասնագետների հավաքների կազմակերպման հարցը։ Որոշվեց մշակել հատուկ ծրագիր, որի համաձայն բժիշկների համար կկազմակերպվեն զինվորական հավաքներ։