19/10/2018 12:20
Վահագն Հովակիմյանը հրաժարվել է ավագանու մանդատից
«Իմ քայլը» դաշինքի ցուցակով Երևանի ավագանու ընտրություններում մանդատ ստացած Վահագն Հովակիմյանը, ով նախկինում լրագրող էր, հրաժարվել է ավագանու մանդատից և պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին։
«Լրագրող գործընկերներիս նոր զանգերը կանխելու համար տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետի տեղակալ չեմ նշանակվելու։ Ավելին, դեռևս հոկտեմբերի 17-ին ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։
Ներկայումս իմ գործընկերների հետ պատրաստվում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին, որպեսզի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների պես խորհրդարանական ընտրությունները ևս լինեն ազատ, արդար և թափանցիկ», - ֆեյսուքյան իր էջում գրել է Հովակիմյանը։
Նշենք, որ Երևանի ավագանու մանդատներից 57-ը ստացել է «Իմ քայլը» դաշինքը, 5-ը՝ «Բարգավաճ Հայաստանը», 3-ը` «Լույս» դաշինքը: