19/10/2018 14:30
Սպասվում է անձրև. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում
ԱԻն Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը։ Ըստ այդմ, հանրապետության տարածքում` հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը, 23-24-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: