19/10/2018 16:13
ՊՆ 3-րդ զորամիավորումում անցկացվել են մարտավարական զորավարժություններ
Հոկտեմբերի 16-ից 19-ը 3-րդ զորամիավորումում անցկացվել են մարտավարական զորավարժություններ ենթակա զորամասերի ու ստորաբաժանումների ընդգրկմամբ, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Զորավարժության ընթացքում, համաձայն պլանի, ներմուծականներով զարգացվել է իրադրությունը, զորամասերի հրամանատարները գործել են ըստ առաջադրված խնդիրների: Ծավալվել են հրամանատարական և թիկունքի կառավարման կետեր, ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության:
Նմանատիպ զորավարժությունները նպատակ ունեն զարգացնելու դաշտային պայմաններում երկարատև մարտ վարելու անձնակազմի վարժվածությունը, կատարելագործելու հրամանատարների ունակությունները՝ ինքնուրույն որոշում կայացնելու և մարտական խնդրի հաջող կատարումն ապահովելու համար: