19/10/2018 12:15
Ուկրաինական հեռուստաընկերության շենքում հրդեհ է բռնկվել
Ուկրաինական NewsOne հեռուստաընկերության շենքում հրդեհ է բռնկվել, աշխատակիցներին տարհանում են: Այս մասին հայտնում է «112 Украина»-ն՝ հղում անելով NewsOne-ի հաղորդավարին:
«Բարձրախոսների միջոցով հայտարարվել է, որ NewsOne-ի ամբողջ տարածքով հրդեհ է բռնկվել», -ասել է նա ուղիղ եթերով:
Հաղորդավարի խոսքով՝ այս պահին աշխատակիցները փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվել, կապված է արդյոք դա ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների հետ: