20/10/2018 12:43
Չինաստանում վարժեցնողը կոկորդիլոս հետ ընկել է ավազանի մեջ
Չինաստանում հանրային ներկայացման ժամանակ կոկորդիլոսներ վարժեցնողն ընկել է երկկենցաղներով լի ավազանը և ողջ մնացել հայտնում է The Daily Express-ը:
Տեսանյութում, որը նկարահանել է ականատեսներից մեկը, երևում է, թե ինչպես է ներկայացման մասնակիցը փորձում հնարք ցուցադրել դեղին փուչիկով՝ այն մոտեցնելով կոկորդիլոսի երախին: Մյուս երկուսը կանգնած են մոտակայքում՝ ավազանի եզրին:
Այդ պահին նրանցից մեկն անսպասելիորեն սայթաքում է և ընկնում ջուրը: Հավաքված հանդիսատեսը սարսափած հոգոց է հանում, իսկ ներկայացման մասնակիցները մի կողմ են վազում: Ընկած տղամարդն արագորեն դուրս է ցատկում ջրից և մի կողմ գնում: Անշարժ է մնում միայն կոկորդիլոսը: