22/10/2018 14:30
Հռոմում կարկտախառն անձրևի պատճառով մետրոյի մի քանի կայարան ջրով է լցվել
Հռոմի կենտրոնում ճանապարհները, նաև մետրոյի մի քանի կայարաններ ջրով են ծածկվել հոկտեմբերի 21-ի երեկոյան մոլեգնած սաստիկ անձրևի պատճառով, հայտնել է ANSA գործակալությունը: Շատ շրջաններում անձրեւներն ուղեկցվել են կարկուտով:
Գործակալությունը հրապարակել է մարդկանց պատկերող լուսնակարներ, որոնք ավտոմոբիլների կտուրներ են բարձրացել՝ հեղեղից փրկվելու համար: Ջրով են լցվել մետրոյի մի քանի կայարաններ, ինչի պատճառով գետնուղին հանգստյան օրվա համար սահմանված ժամանակից շուտ են փակել: Հռոմի պատմական բազիլիկներից մեկում՝ սուրբ Սեբաստյանում՝ Ապիայի ճանապարհին, ջրի մակարդակը բարձրացել է մինչև 1,5 մետր:
Օդերևութաբանական ծառայություններն առաջիկա օրերին նախազգուշացրել են վատ եղանակի մասին Կամպանիայի, Ապուլիայի, Բազիլիկատայի հարավային մարզերում: Նեապոլի, նաև Կամպանիայի մյուս քաղաքների իշխանությունները հայտարարել են հոկտեմբերի 22-ին դպրոցները փակելու մասին: