22/10/2018 13:21
Խորհրդարանը քննարկում է Ընտրական օրենսգրքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ այսօր՝ հոկտեմբերի 22-ին, գումարվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ։
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 1 հարց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, որը ներկայացնում է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
Նա, ներկայացնելով փոփոխությունների նախագիծը, հայտարարել էր, որ երկում ստեղծվել է ֆորսմաժորային իրավիճակ և դրա համար էլ Ընտրական օրենսգրքի ընդունումը հապշտապ է կազմակերպվում: