22/10/2018 12:20
Եգիպտոսի խորհրդարանը երկարաձգել է արտակարգ ռեժիմի դրությունը
Եգիպտոսի խորհրդարանը կողմ է քվեարկել նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրամանագրին՝ երկրում սահմանված արտակարգ ռեժիմը ևս երեք ամսով երկարաձգելուն, հայտնում է Al-Watan պորտալը:
Պարբերականը նշում է, որ հրամանագիրն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 15-ին, և ինչպես նշվում է որոշման մեջ, այն թույլ կտա եգիպտական հատուկ ծառայություններին մինչև հունվարի կեսերը «միջոցառումներ ձեռնարկել ահաբեկչության սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև երկրի բոլոր շրջաններում անվտանգությունն ապահովելու համար»:
Եգիպտոսի իշխանություններն անընդմեջ երկարաձգում են արտակարգ ռեժիմի դրությունը, որը սահմանվել է 2017 թվականին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, որի հետևանքով 45 մարդ էր զոհվել, 120-ը՝ վիրավորվել: