22/10/2018 11:13
Մարտուն Գրիգորյանը խորհրդարանում երդվեց
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց ԱԺ նոր պատգամավորի անունը՝ Մարտուն Գրիգորյան, ով փոխարինում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին:
Հիշեցնենք՝ վերջինը նշականվել էր ԱԻ նախարարի պաշտոնում, և պատգամավորի տեղը թափուր էր:
Բաբլոյանի հորդորով՝ Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակի հաջորդ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը մոտեցավ ամբիոնին և երդվեց «հանուն համազգային նպատակների իրականացման բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները»:
Նշենք, որ ավելի վաղ Մարտուն Գրիգորյանը հայտարարել էր, որ թեպետ Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով է պատգամավոր ընտրվել, այդուհանդերձ, գործելու է անկախ, իր խղճի մտոք: