22/10/2018 11:42
Ուրախ եմ, որ ՀՀԿ-ի համար ընդդիմադիր գործունեության իդեալի եմ վերածվել. Նիկոլ Փաշինյան
Ակնկալում ենք, որ խորհրդարանական ընտրություններում միանշանակ հաղթանակ կտանենք, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ժողովուրդն այդ վստահության քվեն մեզ կտա, բայց մեր կենտրոնացվածությունը ոչ թե մեր սեփական իշխանության վրա է, այլ՝ ժողովրդի իշխանության վրա։ Մենք ասել և ասում ենք, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին», - ասաց Փաշինյանը։
Դիտարկմանը, թե Հանրապետական Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին և լինի ընդդիմություն ՔՊ-ի համար այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է եղել ՀՀԿ-ի համար, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.
«Ես չէ, որ պետք է որևէ մեկին պատկերացնեմ ընդդիմության դերում, դա պետք է անեն ընտրողները։ Ես ուրախ եմ, որ Հանրապետականի համար ընդդիմադիր գործունեության իդեալի եմ վերածվել, որին նրանք ուզում են նմանվել։ Սա, իհարկե, հումոր է»։