22/10/2018 13:09
Անհրաժեշտ է հավասարակշռել մի շարք գործոններ. Արփինե Հովհաննիսյանը՝ ընտրություններին մասնակցելու մասին (Տեսանյութ)
ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՀԿ մասնակցության անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք գործոնների հավասարակշռումից և դրա հիման վրա դիրքորոշման ձևավորումից, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Ես այդ գործոնների հետ կապված իմ դիրքորոշումները կուսակցության ներքին քննարկումներում արտահայտել եմ: Ասել եմ, թե ինչ հանգամանքներ եմ կարևորում։ Այս պահի դրությամբ դեռևս կլռեմ այդ գործոնների մասին, հետո, քիչ ավելի ուշ կխոսեմ, թե իմ անձնական դիրքորոշման համար հիմք հանդիսացած գործոնների և թե Հանրապետական կուսկացության համար հիմք հանդիսացած կուսակացական դիրքորոշման մասին», - նշեց Հովհաննիսյանը։
Դիտարկմանը, թե համաձա՞յն է ՀՀԿ խոսնակի այն հայտարարության հետ, որ դաշինքով ընտրություններին մասնակցելը քննարկման թեմա է, Հովհաննիսյանը նշեց.
«Դա ավելի ուշ շրջանի քննարկման թեմա է, մի շարք հանգամանքներից ու գործոններց է կախված»։